Հրավիրում ենք բոլոր ջոկատներին առցանց քննարկման:
Շնորհակալ եմ կրթահամալիրի էլ. փոստում իմ կոչով հունվարի 24-ից սկսած կրթահամալիրային քննարկման համար։ Ընդհատել չի կարելի. ճիշտ ժամանակն է, որ սովորողների-դասավանդողների-ծնողների այս քննարկումը տեղափոխենք ջոկատներ, ճամբարներ, ընտանիքներ, նախագծային խմբեր, բլոգներ, mskh-ի ամսագրեր, ռադիոներ, Սեբաստացի TV տաղավարներ, ուղիղ եթերներ… Ես բոլորիդ ուշադիր լսում եմ։
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան
Ես Անուշ Ասատրյանի ջոկատից եմ: Այս տարվա ճամբարին ես հաճախել եմ մեծ եռանդով և ցանկությամբ, քանի որ ամեն օր ուներ իր անակնկալները, իսկ այդպես հետաքրքրություն շատ կար: Ճամբարն անցավ զվարճալի: Զվարճալի լինելով հանդերձ այն նաև ուսուցողական էր: Մենք մասնակցել ենք մաթեմատիկայի պարապունքների: Այդ պարապունքներն անցկացնում էր Տիար Գևորգը: Մենք լուծում էինք տրամաբանական խնդիրներ և պատրաստվում Օլիմպիադային: Նաև կազմակերպել ենք գիտակների ակումբի մրցույթը, որտեղ հաղթեց Հիմնական դպրոցի խումբը: Նրանք մասնակցեցին, հիանալի է, բայց մենք էլ մեր դերն ունեինք այդտեղ: Մենք կազմել էինք շատ հարցեր, որոնցով և անցկացրինք մրցույթը: Բացի գիտակների ակումբի մրցույթից, նաև մեր ջոկատը հարցեր է կազմել և անցկացրել կենսաբանական խաղ-մրցույթ: Դա ևս զվարճալի և հետաքրքիր էր: Մասնակցել եմ նաև բոլոր կլոր սեղաններին: Դիտել եմ մյուսների աշխատանքները, ներկայացրել եմ նաև իմ աշխատանքները և այդ ժամանակահատվածում բոլորս, կարելի է ասել փոխանակվել ենք գիտելիքներով և ավելացրել գիտելիքների բազան: Ահա այսպես զվարճալի ճամբարը դարձավ նաև ուսուցողական:
Ես Անուշ Ասատրյանի ջոկատից եմ: Ինձ համար ճամբարը եղել է ուսումնական, մասնակցել եմ դիջիթեքին, բնագիտական ստուգատեսին,կլոր սեղանների քննարկումներին, ներկայացրել իմ կատարած աշխատանքները, ծանոթացել ընկերներիս աշխատանքներին՝ձեռք բերելով նոր հմտություններ և գիտելիքներ: Մեր ջոկատը կազմակերպել է տրամաբանական խաղերի մրցույթ, որի հարցերը կազմել ենք մենք սովորողներս, ներկա եմ եղել տիար Գևոգի կազմակերպած մաթեմատիկական խմբակի դասընթացներին, մի խոսքով համատեղել եմ հավեսը և ուսումը:
Ես Միս Բուշի ջոկատից եմ: Այս երեք շաբաթվա ընթացքում մենք ավելի ճանաչեցինք միմյանց, մասնակցեցինք տարբեր կլոր սեղանների, վարպետության դասերի, իրականացրեցինք տարբեր նախագծեր: Աշխատեցինք խոհանոցում, մասնակցեցինք ճամփորդության: Ճամբարը անցավ շատ ետաքրքիր և ուսումնական:
Ինչ վերաբերվում է Ձմեռային ճամբարին` ես խոսքեր չեմ գտնում բացատրելու:Իմ հիշողության մեջից երբեք չեն մոռացվի այս երեք շաբաթը: Ճամբարը շատ հետաքրքիր, ուրախ և անմոռանալի էր: Մասնակցեցինք կլոր սեղանների,արևելյան դպրոցի 5-րդ դասարանի երեխաների հետ իրականացրեցինք > նախագիծը նաև մարզական ստուգատեսը և մասնակցեցինք դիջիթեքին:Երկու անգամ եղել եմ ուրախ խոհանոցում:
Իմ առաջին ձմեռային ճամբարն է սա միջին դպրոցում և ես շատ գոհ եմ , որ կա այսպիսի ծրագիր:Ծրագրի առավելությունն այն է,որ ամանորյա տոներից հետո մենք անմիջապես չանցանք դասերին,այլ ձմեռային ճամբարի միջոցով աստիճանաբար սկսեցինք մեր դասերը:Այն որ,ճամբարի ընթացքում , բացի նախագծային աշխատանքներից, կազմակերպվում էին նաև ստուգատեսային մրցույթներ, սա ավելի էր ոգևորում մեզ:Ես շատ հաճույքով եմ գնում:
Կրկին համձայն եմ Արամի հետ, քանի որ ճամբարը դա միայն խաղ չէ։ Դա
ընկերություն է, հարաբերություններ ուսիչնեչի հետ, ինտելտուալ հարցեր ու պատասխաններ, կլոր սեղաններ ու ֆլեշմոբներ, ԴԻՋԻԹԵՔ ու ԲՆԱԳԻՏԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ստուգատեսներ, տրամաբանական խաղեր և այլն։
Ճամբարը դա կյանքի դպրոց է, ինքնակրթվելու ժամանակ է։ Համաձայն եմ նաև Միլենա Թորոսյանի հետ։ Սա իսկապես մոտեցման խնդիր է։
Հետևելով բոլոր կարծիքներին` որոշեցի միանալ քննարկմանը։ Դասավանդողների ու սովորողների բլոգներից տեղեկանում եմ ճամբարային առօրյաից, փորձում եմ օրվա վերջում ընթերցել կայքի նյութերը։ Եւ ճամբարային ամեն օր պարզում եմ, որ առօրյան շատ լեցուն է, հետաքրքիր։ Կրթահամալիրի կրթական ծրագրի կողմնակից եմ, տեսնում եմ, որ ճամբարը ևս շատ լավ միջոց է ինքնադրսևորվելու,ստեղծագործելու, ինչու չէ, նաև լիցքաթափվելու համար։ Խմբերի այցելությունները թանգարաններ, կինոթատրոններ, հայտնի-անհայտ Սեբաստացի ծնողներին, շատ մեծ ոգևորություն է առաջացնում, և նույնիսկ սիրով ինքս էլ կուզեի մասնակից լինել։ Գուցե լավ կլինի ճամբարը երկշաբաթյա դարձնել, գարնանային արձակուրդն էլ ճամբարի վերածել, բայց, կարծում եմ, այս ընթացքին համաձայնել ենք յուրաքանչյուրս` պայմանագիր ստորագրելով, ու պիտի շնորհակալ լինենք ճամբարըճամբար դարձնող բոլոր մանկավարժներին։
Ծնող`Կարինե

Ես Միս Բուշի ջոկատից եմ և վստահ կարող եմ ասել որ այս տարվա ձմեռային ճամբարը անցավ ուսումնական,հետաքրքիր և անմոռանալի։ Այս երեք շաբաթվա ընթացքում մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ, նոր հմտություններ և շատ շատ այլ բաներ։ Մենք սկսեցինք ավելի լավ ճանաչել միմյանց։ Այս ճամբարի շնորհիվ մասնակցեցինք տարբեր կլոր սեղանների, որոնք զարգացնում էին մեր աշխարհհայացքը։
Արձակուրդներ, ճամբարներ, երկար քուն, ցուրտ եղանակ, ազատ ժամանակ, հաճելի զգացողություն…Մի խոսքով՝ձմեռային ճամբար:
Ճամբարը այն վայրն է,որտեղ մեծերը և փոքրերը շփվելով իրար ավելի լավ են ճանաչում և ընկերանում են: Ճամբարում մենք խոսում ենք լուրջ թեմաների մասին, օրինակ՝. ընկերության, հավատարմության, սիրո, բարիության և խաղաղության մասին:Ինտելեկտուալ խաղի, արվեստի, երգի միջոցով մենք լցվում ենք դրական էներգիայով: Ձմեռային ճամբարը այնքան բովանդակալից ու հետաքրքիր է անցնում, որ կուզեի, որ ևս մի քանի օրով երկարի:Հիմա մնում է բոլոր ուժերս կենտրոնացնեմ ու պատրաստվեմ դասերին:

Ես կածում եմ,որ միշտ պետք է արձակուրթների փոխարեն լինեն ճամբարներ:Թեկուզ ձմեռ է բայց ես մեծ հաճույքով եմ գալիս դպրոց:
Հստակ երևում է՝ բոլոր սովորողները ցանկանում են ճամբար: Սովորողի կյանքը, ուսումը պետք է դրսևորվի իրենից, ոչ թե ծնողներից: Ես նույնպես ցանկանում եմ: Սովորողների մեծ մասը նշեցին արձակուրդների ժամանակ անենք ճամբար, սակայն աշակերտին ի վերջո թամբալանալ, անջատվել էլ է պետք, որը պետք է արվի արձակուրդներին, իսկ դրանից հետո մեկ կամ երկու շաբաթ ճամբար: Վալերի Բալասյանի առաջարկը չէի ընդունի, որովհետև ի վերջո մենք պետք է սովորենք և՛ պատմություն, և՛ մաթեմատիկա, և՛ օտար լեզու, և՛ այլն, ինչերը մեկ ջոկատավարից չենք կարող սովորել:
Ես Հասմիկ Ուզունյանի ջոկատից եմ: Մենք ճամբարի ընթացքում շատ նախագծեր ենք իրականացրումլ: Բնագիտական և հետաքրքիր փորձեր ենք անում: Կազմակերպում ենք զարգացնող և հետաքրքիր խաղեր: Նաև լրացնում ենք Դիջիտեքի, Բնագիտա-տեխնիկական ստուգատեսի և մարզական ստուգատեսի հայտերը: Ահա այսպես է անցնում մեր ուսումնական, տեխնիկական ճամբարը:
Ես ճամբարին շատ բան չեմ սովորում: Լրացուցիչ գիտելիքներ ստացա, բայց դրանք քիչ են, քանի որ ես սիրում եմ սովորել: