Հրավիրում ենք բոլոր ջոկատներին առցանց քննարկման:
Շնորհակալ եմ կրթահամալիրի էլ. փոստում իմ կոչով հունվարի 24-ից սկսած կրթահամալիրային քննարկման համար։ Ընդհատել չի կարելի. ճիշտ ժամանակն է, որ սովորողների-դասավանդողների-ծնողների այս քննարկումը տեղափոխենք ջոկատներ, ճամբարներ, ընտանիքներ, նախագծային խմբեր, բլոգներ, mskh-ի ամսագրեր, ռադիոներ, Սեբաստացի TV տաղավարներ, ուղիղ եթերներ… Ես բոլորիդ ուշադիր լսում եմ։
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան
Ես դեմ եմ: Կարոտել եմ դասերիս:
Ես կրթահամալիրի սովորողներից եմ, Հասմիկ Ուզունյանի ջոկատից եմ, այս երեքշաբաթյա ճամբարում ես ինձ շատ լավ եմ զգում, ամեն օր գնում ենք, առավոտյան պարապունքից թարմացած գնում ենք դասարան, գրում ենք անհատական պլանը և շարժվում ենք պլանով, երբեմն հյուրեր ենք ունենում և ծանոթանում ենք նրանց հետ, ամեն հյուր մի նոր բան սովորեցնում է, այսպես ճամբարը նաև ուսումնական է, սովորողները ծանոթանում են նոր տեխնոլոգիայի, ծրագրերի հետ: Կազմակերպում ենք հետաքրքիր խաղեր,որոնք զարգացնում են մեր ուղեղը և խաղում ենք, կատարել ենք բազմաթիվ նախագծեր, որոնցից մեկը պլաստիկե շշերից ծաղկամաններն են: Կլոր սեղանին ներկայացրին մեր նախագծերը: Մի խոսքով շատ լավ ճամբար է: Շնորհակալ եմ պարոն Բլեյանից, ով ստեղծել է այս դպրոցը, ներդրել է նոր կրթական համակարգ, շարժվել է Մխիթար Սեբաստացու կրթական խորհուրդներով, այս կրթահամալիրը մեզ համար կրթական ժամանցի վայր է, ափսոս ոչ բոլոր դպրոցներում կա այսպիսի կրթական համակարգ
Հարգելի սեբաստացիներ, ես շատ կուզեի, որ ձանձրալի գարնանային արձակուրդների փոխարեն, լիներ գարնանային աներևակայելի ճամբար, ինչպես հիմա է: Ինձ շատ է դուր գալիս ճամբարները,այն լի է ամեն ինչով, այսպիսի հիանալի կրթահամալիր, ես դեռ չեմ տեսել:Ես շատ կուզեի որ գարնանային արձակուրդների փոխարեն լինի գարնանային ճամբար:
Սամվել Հարությունյան՝ Ընկեր Հերմինե Անտոնյանի ջոկատից
Սիրելի սեբաստացիներ, ես երեկ կարդացել եմ տիար Բլեյանի կոչը,մյուսների նամակագրությունը և առաջարկում եմ գարնանային արձակուրդ չլինի։Դրա փոխարեն թող ճամբար լինի ,որովհետև այս ճամբարը անցավ մի այլ ձևով լավ։Այն լի էր ճամփորդություններով, խաղերով և նախագծերով։ Ես շատ կուզեի, որ լիներ գարնանային ճամբար’ արձակուրդի փոխարեն։
Հունվարյան ճամբարը բավական երկարեց և ես կարոտեցի իմ առօրյա դասերն ու իմ դասընկերներին: Ես ուզում եմ փենտրվարը լինի սովորական:
Ճամբարը մեզ շատ օգնեց: Նախագծեր արեցինք ընկեր Ալլայի հետ: Ես ուզում եմ, որ գարնանը, ամռանը և աշնանը նույնպես այսպիսի ճանբարներ լինեն: Մենք սովորեցինք ուրիշ մարդկանց բլոգները մտնել և քվեարկել: Ինձ ճամբարը շատ դուր եկավ:
Ես կարծում եմ, որ ճամբարը շատ լավն է, որովհետև ճամբարի ընթացքում մենք բազմաթիվ և հետաքրքիր նախագծեր ենք անում: Շատ լավ է անցնում ճամբարը ՝ խաղում ենք, մասնակցում ենք մաթեմատիկայի օլիմպիադային, Դիջիթեքին, Բնագիտա-տեխնիկական ստուգատեսին և Մարզական ստուգատեսին: Նաև կատարել ենք պլաստիկե շշերից ծաղկամաններ նախագիծը: Շատ հետաքրքիր է անցնում:
Ես համաձայն եմ այն մտքի հետ,որ գարնանը անցկացնենք ճամբար:Այն ավելի հետաքրքիր կլինի,որովհետև ավելի տաք կլինի:Իսկ տաք ժամանակ, ավելի հետաքրքիր կլինի ճամփորդել:Իսկ դիջիտեք անվանակարգում, դրսում աշխատելը ավելի հեշտ կլինի:
Ընկեր Հերմինեի ջոկատից:
Հարգելի սեբաստացիներ, իմ կարծիքով այս գարնանային ճամբարը ամենալավ միտքն է։
Ընկ. Հերմինեի ջոկատից Զավեն
Տիար Բլեյան, ես առաջարկում եմ,որ գարնանային և աշնանային արձակուրդ չանեք, բայց հաճախենք դպրոց՝ որպես ճամբարականներ։
Հիմնավորեմ առաջարկս.
Այն ժամանակը, որը պետք է անցկացնենք տանը կարող ենք այդ ժամանակի շրջանում գնալ ուսումնական ճամփորդությունների։
Ընկեր Հերմինեի և ընկեր Հասմիկի ջոկատից եմ։
Ինձ դուր եկավ այս ճամբարը, քանի որ շատ հետաքրքիր, զվարճալի էր անցնում: Սիրելի սեբաստացիներ, ես առաջարկում եմ, որ գարնանային և աշնանային արձակուրդների փոխարեն լինի ճամբար:
Իմ կարծիքով այս հունվարային ճամբարը շատ կարևոր էր, որովհետև դժվար է արձակուրդից հետո միանգամից վերադառնալ դասերի ռեժիմին: Ես համաձայն եմ այն մտքի հետ որ արձակուրդների նախորդ կամ հաջորդ շաբաթը ճամբարային շաբաթ լինի: Ես շատ կուզեի, որ իմ ծննդյան օրը՝ 13-ը մարտի, անցկացնեի իմ ջոկատի հետ: Ես կցանկանայի, որ ճամբարը հագեցած լինի շատ ֆլեշմոբերով: Նաև շատ հետաքրքիր են ճամբարի ընթացքում կազմակերպվող գիտագործնական հավաքները և կլոր սեղանները:
Տիգրան Սերոբյան՝ ընկեր Հերմինեի և ընկեր Հասմիկի ջոկատ
Իմ կարծիքով հունվարյան ճամբարը ավելի լավ է, որովհետև սովորողի համար դժվար կլինի արձակուրդից միանգամից խորանալ դասերի ռեժիմին: Հունվարյան ռեժիմը արթնացնում է մարդուն, որից հետո ավելի հեշտ է լինում սկսել դասերը: Համաձայն եմ գարնանային ճամբարի մտահաղացմանը,որովհետև իմ ծննդյան օրը մարտ ամսին է, որը կցանկանամ անցկացնել իմ ջոկատի հետ, այլ ոչ թե դաս անել ծննդյանս օրվա առթիվ: Առաջարկում եմ՝ չլինի <<դասարան>> հասկացողությունը: Աշխատենք խառը խմբերով, կամ էլ ընտրենք մեր ուսուցչուհուն, ում հետ կուզենանք անցկացնենք ուս.տարին:
Վալերի Բալասյան՝ ընկեր Հերմինեի և ընկեր Հասմիկի ջոկատից:
Կարծում եմ, որ ճամբարային այս երեք շաբաթը անիմաստ ժամանակ չէ, քանի որ սովորողները ճամբարի ընթացքում և՛ սովորում են, և՛ ուրախ ժամանակ անցկացնում: Յուրաքանչյուր ճամբարային օր լինում են դիջիտեքի հայտեր, քննարկումներ, մարզական ստուգատեսներ և այլն: Այդ ամենը սովորողները կատարելու էին դասերի ժամանակ, իսկ այժմ և՛ կատարում են, և՛ ուրախ ժամանակ անցկացնում:Ճամբարին բոլոր սովորողները ինչ-որ մի նոր բան են սովորում և ճամբարն էլ ինչ-որ չափով համարվում է դաս: Ճամբարների ընթացքում սովորողների և ուսուցիչների հարաբերությունները դառնում են ավելի անմիջական և ընկերական: Դիջիտեքի անվանակարգում պատասխանատու էի և կարողացա շատ բլոգներ ուսումանսիրել:
Ինձ շատ դուր եկավ այս ճամբարը:Կուզեմ,որ գարնանային արձակուրդների փոխարեն, գանք ճամբար:
Այս ճամբարի ընթացքում, մենք անցկացրինք ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր կերպով, և հետաքրքիր կլինի, որ գարնանն էլ լինի այս նույն ձևով:
Ընկեր Հերմինեի ջոկատից:
Ես կածում եմ,որ միշտ պետք է արձակուրթների փոխարեն լինեն ճամբարներ:Թեկուզ ձմեռ է բայց ես մեծ հաճույքով եմ գալիս դպրոց: