Հրավիրում ենք բոլոր ջոկատներին առցանց քննարկման:
Շնորհակալ եմ կրթահամալիրի էլ. փոստում իմ կոչով հունվարի 24-ից սկսած կրթահամալիրային քննարկման համար։ Ընդհատել չի կարելի. ճիշտ ժամանակն է, որ սովորողների-դասավանդողների-ծնողների այս քննարկումը տեղափոխենք ջոկատներ, ճամբարներ, ընտանիքներ, նախագծային խմբեր, բլոգներ, mskh-ի ամսագրեր, ռադիոներ, Սեբաստացի TV տաղավարներ, ուղիղ եթերներ… Ես բոլորիդ ուշադիր լսում եմ։
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան
Ես Տիգրան Արամյանն եմ: Իմ ջոկատավարը Գոհար Եղոյանն է:
Ճամբարի մասին իմ կարծիքը ՝ Ճամբարը ինձ դուր եկավ: Ճամբարի շրջանակներում մենք իրականացնում էինք տարբեր նախագծեր՝ Սովորող սովորեցնող-պարային նախագիծ, Մարզական նախագծի կազմակերպիչ, նոր պարերի ուսուցում, խոհարարություն, մարզական խաղեր, երգի ուսուցում, ճամփորդություն, գիտագործնական կլոր սեղանների մասնակցություն, որը մենք ենք ներկայացրել երկու անգամ, մասնակցել ենք նաև կրտսեր դպրոցների կլոր սեղան-քննարկումներին: ԵՎ իմ կարծիքով, ճամբարը շատ արդյունավետ էր և մենք շատ բաներ սովորեցինք:
Ես Թամարա Գյուլբահայանն եմ: Ձմեռային ճամբարը ուներ իր հետաքրքրությունները, բայց և մեկ տեղ կար ձանձրույթ, օրինակ ես այդքան էլ չեմ սիրում խաղեր խաղալ, որոնցով մենք զբաղվում էինք ազատ ժամանակ: Ինձ ավելի շատ հետաքրքրում էին կլոր սեղանները, որոնք հետաքրքիր էրն թե՛ մեծերին, և թե՛ փոքրերին, ծանոթացանք շատ հայտնի մարդկանց հետ: Հաճելի և ուրախ շրջապատում մեք մեզ շատ լավ էինք զգում:Կցանկանայի, որ մենք ավելի հաճախ քննարկեինք այնպիսի թեմաներ ինչիպիսին որ եղել են ձմեռային ճամբարի ընթացքում:
Իմ կարծիքով, այս ճամբարային երեք շաբաթը սովորողների համար ապարդյուն չանցավ: Այս երեք շաբաթվա ընթացքում մենք սովորեցինք տարբեր բաներ, մասնակցեցինք տարբեր նախագծերի և ստուգատեսների: Ծանոթացանք նաև ընկեր Ալլայի հետ և իրականացրեցինք նախագիծ:
Ես կարծում եմ,որ միշտ պետք է արձակուրթների փոխարեն լինեն ճամբարներ:Թեկուզ ձմեռ է բայց ես մեծ հաճույքով եմ գալիս դպրոց: Ես կուզէի, որ ևս մեկ շաբաթ ավելանար ճամբարը:Այստեղ շատ լավ է անցնում այստեղ:
Ես Անուշ Ասատրյանի ջոկատից եմ։ Այստեղ ամենինչ շատ հետաքրքիր էր անցնում։ Մենք անցկացրել ենք շատ հետաքրքիր օրեր։ Մասնակցել ենք Բնագիտատեխնիկական ստուգատեսին, գնացել ենք գեղարվեստի դպրոց տիկին Շողիկի բույսերը նայելու, մասնակցել ենք տարբեր համերգներին և այլն։ Բայց ես կցանկանաի ուսուցողական խաղեր ավելի հաճախ խաղալ։ Նաև կցանկանաի ճամբարի ժամանակ մեզ սովորացնեին այնպիսի բաններ, որոնք դասերի ժամանակ չէինք հասցնում սովորել։
Ընկեր Մխիթարյանի ջոկատից եմ: Ճամբարային օրերը անցան շատ հետաքրքիր և ուրախ: Հնարավորություն ունեինք մասնակցել տարբեր նախագծերի, կատարել տարբեր հետազոտական աշխատանքներ: Երեխաների հետ խաղում էինք տարբեր խաղեր, ուրախանում էինք: Օրերը անցնում էին շատ ուրախ, ամեն աշակերտ զբաղված էր ինչ-որ նախագծով: Իհարկե արձակուրդներից հետո բարդ է վերադառնալ դպրոցական ռեժիմին, սկայն ճամբարը հեշտացնում է ամեն ինչ, քանի որ ճամբարային շրջանում հեշտ է և երեխաները հաճույքով են գալիս:
Մեզ դուր եկավ, քանի որ մենք իմացանք նոր սպորտային տեսակներ: Մենք ամբողջ օրը միասին էինք և խաղում էինք տարբեր խաղեր օր. ՝ մաֆիա, բառախաղ և այլն: Կա նաև բացասական կողմ, քանի որ մենք կորցրեցինք շատ ժամանակ:
Ճիշտ ես ասում ամեն ճամբարային օր անցնում է շատ հետաքրքիր և ոգևորվող բայց վատն այն է, որ վաղը ճամբարը կավարտվի։
Ձմեռային ճամբարը նախատեսված է երեխայի ինտելեկտը զարգացնելու համար, այն միայն նախատեսված չէ խաղի համար։ Ամեն օր մեկը բերում է խաղեր մենք խաղում զբաղվում ենք, բայց այ դրանից առաջ կատարում ենք նախագծեր, մասնակցության հայտեր ենք ներկայացնում դիջիթեքին ու բնագիտա-տեխնիկական ստուգատեսին։ Ամեն օր գալիս ենք դրական էներգիայով, քանի որ գիտենք որ ճամբար է։ Միայն խաղեր չենք խաղում, այս 3-րդ շաբաթը, երբ ավելացվեց մենք արեցինք նաև տնայինները։ Ճիշտ է արձակուրդից հետո հեշտ չէ երեխային բերել դպրոց, բայց այս ճամբարը օգնում է նրանց ու երեխաները էներգիայով լի գալիս են դպրոց։