23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆիզիկների և քիմիկների ջոկատի երրորդ օրը

Օրը սկսվեց ընդհանուր  առավոտյան պարապմունքով, այնուհետև մեզ այցելեցին Թոփչյան Հասմիկի ջոկատի մի խումբ լրագրողներ՝ հարցազրույց վերցնելու նպատակով։ 

Նախագծային ժամին բնագիտության սրահում  սովորողների պատրաստած դիջիտեքյան նյութեր դիտեցինք, ընտրեցինք դրանցից լավագույնները: Երրորդ և չորրորդ ժամերին մասնակցեցինք մեր ընտրության դասաժամերին: Ընդմիջումից հետո ֆիզիկայի լաբորատորիայում նախապատրաստեցինք վաղվա՝ 6-րդ դասարանցիների հետ անցկացվող ՙՙՍովորող-սովորեցնող՚՚ նախագծի վերաբերյալ նյութերը։ Այդ ընթացքում մեր ջոկատի մի քանի ճամբարականներ մասնակցեցին իրենց ընտրած լրացուցիչ նախագծային դասերին: Շատ հագեցած օր էր:

Նյութը պատրաստեց՝ Դավիթ Հարությունյանը