18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆիզիկների և քիմիկների ջոկատի երկրորդ օրը

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո հավաքվեցինք  ֆիզիկայի լաբորատորիայում, որտեղ խոսեցինք մեր նախագծերի մասին, լրացրեցինք լրացուցիչ նախագծային դասերի հայտերը, ծանոթացանք Դիջիտեք  և Բնագիտատեխնիկական  ստուգատեսների անվանակարգերի, հայտերի լրացման կարգերի հետ, խոսեցինք մեր անելիքների մասին: Ընդմիջումից հետո մեզ մոտ մարզական ժամ էր և ամեն մեկս գնացինք մեր նախընտրած մարզաձևի՝ ֆուտբոլ, նետաձգություն, բասկետբոլ, թենիս: Շատ հետաքրքիր օր էր: Նյութը պատրաստեց Արսեն Դանղյան