23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆիզիկների և քիմիկների ջոկատի չորրորդ օրը

Օրը ինչպես միշտ սկսեցինք առավոտյան ընդհանուր  պարապմունքով: “Սովորող սովորեցնող” նախագծի շրջանակում ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ էին այցելել  6-րդ դասարանի ճամբարականները՝ Վարդուհի Հայրյանի ղեկավարությամբ: Մենք ծանոթացրեցինք նրանց լաբորատորիաների, սարքերի, անվտանգության կանոնների հետ, կատարեցինք համատեղ տարբեր փորձեր, ցույց տվեցինք տարբեր ֆիզիկական և քիմիական երևույթներ: Նրանց մեջ  էր նաև իմ կրտսեր եղբայրը, որը շատ մեծ հետքրքրություն ցուցաբերեց բնագիտական առարկաների նկատմամբ։ Նրանք շատ գոհ գնացին մեզ մոտից և պայմանավորվեցինք նորից հանդիպել։ Այնուհետ գնացինք պարի սրահ, որտեղ սովորում ենք նոր, ծիսական պարեր, վերադարձանք մեր նախագծային աշխատանքին։ Ընդմիջումից հետո գնացինք լրացուցիչ նախագծային պարապմունքների։ Շատ հետաքրքիր և հագեցած ճամբարային օր ստացվեց։

Նյութը պատրաստեց Արսեն Դանղյանը