Թեմա՝ ուսումնական գործունեության արտացոլումը վիրտուալ տարածքում․ բլոգներ, google տետրեր։
Առնանց քննարկման կազմակերպման աշխատակարգ․
Քննարկմանը մասնակցում են բոլոր դասավանդողները, յուրաքանչյուր դասավանդող կազմակերպում է, քննարկման էջում արտացոլում 5-10 սովորողի արձագանք՝ քննարկումը դարձնելով ուսումնական աշխատանք։ Կազմակերպիչը արձանագրում է սովորողների մասնակցությունը, համակարգում ծնողների մասնակցությունը։
Յուրաքանչյուր քննարկում ունենում է եռօրյա ժամկետ։
Պատասխանները լինում են հիմնավորված, փաստարկված, հայատառ և հրապարակելի։
Խնդրի ծագում
2015-2016 ուսումնական տարում դասավանդողները և սովորողներն արտահայտել են անհանգստություն, թե ինչու իրենք պետք է ունենան, խմբագրեն երկու վիրտուալ տարածք և որն է դրա իմաստը։ Տետրերը հանրության համար փակ են, բլոգները՝ բաց։ Երկու վիրտուալ տարածք ունենալու դեպքում սպասարկումը դառնում է թերի։
Այս հարցադրումն է ընկած քննարկման արդյունքում։ Առաջարկում եմ ունենալ միասնական լուծում։
Ես նախընտրում եմ աշխատել բլոգով, որովհետև այն ավելի հարմար է, հասանելի է բոլորին և բլոգի մեջ հնարավոր է տեղադրել Video ։Ինձ բոլոր առարկաները հարմար է տեղադրել բլոգում, այդ պատճառով ես նախընտրում եմ աշխատել բլոգով։
Ինձ համար երկուսնել հարմար են աշխատելու համար :
Բարև ձեզ: Ես նախնտրում եմ աշխատել drive-ով: Ես միշտ դրանով եմ աշխատել և ինձ ավելի հարմար է գրել այնտեղ, քան բլոգով:
Իմ կարծիքով ավելի հեշտ է աշխատել բլոգում, որովհետև դու միանգամից քո նյութը տեղադրում ես հեշտուտթյամբ: Google drive-ով դու պետք է ընտրես տառերի տեսակը, դրա համար մի փոքր դժվար է: Մեր բլոգ կարող է մտնել ով ցանկանա, իսկ Google drive-ում միայն մեր ուսուցիչները և մենք:
Google տետրում ավելի հեշտ է աշխատել, քանզի դրանով հարմար է կատարել բոլոր տնային առաջադրանքները, առանց բացառությունների: Ես նախընտրում եմ օգտվել google տետրից:
Իմ կարծիքով,բլոգը ավելի հարմարավետ է, քանզի բլոգը հասանելի է բոլորին և քանզի դու այն կարող ես քո ոճով ձևավորել: Google Drive-ը պրոֆիլ ստեղծողին տալիս է 15gb նյութերը ամպիկում պահպանելու հնարավորություն: Սովորողների մեծամասնությունը իրենց անձնական պրոֆիլներով են աշխատում: Իսկ եթե նրանցից մեկի հեռախոսը կամ թաբլեթը ծանրաբեռնվի, նրանք չեն կարողանա պահպանել իրենց նկարները և այլ բաները ամպիկում: Վերջապես Gb-ներ ավելացնելու համար Google-ը գումար է ուզում, իսկ նոր պրոֆիլի համար, նոր համար է հարկավոր:
Ես կարծում եմ, որ google drive-ով ավելի լավ է աշխատել:Այդտեղ միայն իմ ուսուցչուհիներն են տեսնում:
Իմ նախնտրում եմ բլոգով և google տետրով աշխատելը:Բլոգով աշխատելու առավելությունն այն է, որ նյութերը բլոգից չեն ջնջվում, իսկ եթե ջնջվում են հնարավոր է վերականգնել: Իսկ google տետրով ինձ հարմար է մաթեմատիկան:
Բարև Ձեզ: Ինձ համար հեշտ է աշխատելը drive-ի մեջ, քանի որ մաթեմատիկայի կոտորակները ավելի հեշտ է գրել, իսկ բլոգում ավելի դժվար է: Ես նախընտրում եմ drive-ը: Իսկ մայրենիի համար իմ կարծիքով բլոգն է հեշտ: Քանի որ drive-ի մեջ մեկ էջ է, և պետք է ուսուցիչը գտնի օրինակ մի դաս՝ բայց չի կարողանում գտնել: Իսկ բլոգում ացվելի հեշտ է, քանի որ ուսուցիչը կարող է վերնագիրը որոնել և հեշտ գտնել այդ օրվա առաջադրանքը:
Իմ կարծիքով Google Drive-ով հեշտ է աշխատել։ Google Drive-ով, երբ աշխատում ենք ամեն բառը պահպանվում է, իսկ բլոգում եթե աշխատելուց ինտերնետ չլինի ամենինչ կկորի։
es naxendrumem gmail
Ես նախնտրում եմ բլոգով աշխատելը: Բլոգով աշխատելու առավելությունն այն է, որ բլոգից նյութերը չեն ջնջվում, իսկ եթե ջնջվում է հնարավոր է վերականգնել:
Ես ցանկանում եմ, որ մենք աշխատենք google տետրերում, որովհետև բլոգում առաջադրանք տեղադրելուց յուրաքանչյուր աշակերտ կարող է մտագողություն անել:
Իմ կարծիքով բլոգով աշխատելը ոչ մի բանով չի տարբերվում,google drive-ով աշխատելուց:Իմ կարծիքով մաթեմատիկանավելի հեշտ է google drive-ով,իսկ մայրենին և այլ լեզուները կարելի է օգտագործել երկու տարբերակով էլ:
Կարող ես տեղեկություններ և նորություներ տեղադրել,մարդիկ
կարդան և տեղեկանան: Բլոգի թերությունն այն է,որ մարդիկ կարող են վերցնել քո աշխատանքը և ներկայացնել, որպես իրենց աշխատանք:
Gmail նրանով է լավ, որ կարող ես դաս գրել և համոզված լինել,որ այն չեն գողանա: