29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նոր Էջ իմ կյանքում

Այսօր ինձ համար կարևոր օր էր: Օրը սկսվեց նոր գույներով: Ես տեղափոխվեցի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր: Երբ գնացինք դպրոց, մեզ ասացին, որ կարող եմ այսօր մնալ և օրը իրենց հետ անցկացնել: Մենք ծանոթացանք դպրոցի դասասենյակներին: Ծանոթացա նաև իմ դասընկերներից մի քանի հոգու հետ: Մենք հեծանիվներով ուղևորվեցինք լողավազան: Ժամանակը անցավ շատ ուրախ և արագ: Մենք լավ լողացինք, հետո բոլորով գնացինք կողքի այգի պաղպաղակ ուտելու: Վերադարձանք դպրոց, որտեղ ինձ արդեն սպասում էին ծնողներս: Մի խոսքով` օրս անցավ շատ ուրախ և հետաքրքիր: Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվելու եմ իմ նոր դպրոց:

Մեսրոպ Ցոլակյան, 6-րդ դասարան

13939379_1098253186911767_2771472029783087298_n 14022167_1098253280245091_7998648705640585675_n