24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առցանց քննարկումներ Միջին դպրոցում

Թեմա՝ ուսումնական գործունեության արտացոլումը վիրտուալ տարածքում․ բլոգներ, google տետրեր։

Առնանց քննարկման կազմակերպման աշխատակարգ․

Քննարկմանը մասնակցում են բոլոր դասավանդողները, յուրաքանչյուր դասավանդող կազմակերպում է, քննարկման էջում արտացոլում 5-10 սովորողի արձագանք՝ քննարկումը դարձնելով ուսումնական աշխատանք։ Կազմակերպիչը արձանագրում է սովորողների մասնակցությունը, համակարգում ծնողների մասնակցությունը։

Յուրաքանչյուր քննարկում ունենում է եռօրյա ժամկետ։

Պատասխանները լինում են հիմնավորված, փաստարկված, հայատառ և հրապարակելի։

Խնդրի ծագում

2015-2016 ուսումնական տարում դասավանդողները և սովորողներն արտահայտել են անհանգստություն, թե ինչու իրենք պետք է ունենան, խմբագրեն երկու վիրտուալ տարածք և որն է դրա իմաստը։ Տետրերը հանրության համար փակ են, բլոգները՝ բաց։ Երկու վիրտուալ տարածք ունենալու դեպքում սպասարկումը դառնում է թերի։

Այս հարցադրումն է ընկած քննարկման արդյունքում։ Առաջարկում եմ ունենալ միասնական լուծում։