Թեմա՝ ուսումնական գործունեության արտացոլումը վիրտուալ տարածքում․ բլոգներ, google տետրեր։
Առնանց քննարկման կազմակերպման աշխատակարգ․
Քննարկմանը մասնակցում են բոլոր դասավանդողները, յուրաքանչյուր դասավանդող կազմակերպում է, քննարկման էջում արտացոլում 5-10 սովորողի արձագանք՝ քննարկումը դարձնելով ուսումնական աշխատանք։ Կազմակերպիչը արձանագրում է սովորողների մասնակցությունը, համակարգում ծնողների մասնակցությունը։
Յուրաքանչյուր քննարկում ունենում է եռօրյա ժամկետ։
Պատասխանները լինում են հիմնավորված, փաստարկված, հայատառ և հրապարակելի։
Խնդրի ծագում
2015-2016 ուսումնական տարում դասավանդողները և սովորողներն արտահայտել են անհանգստություն, թե ինչու իրենք պետք է ունենան, խմբագրեն երկու վիրտուալ տարածք և որն է դրա իմաստը։ Տետրերը հանրության համար փակ են, բլոգները՝ բաց։ Երկու վիրտուալ տարածք ունենալու դեպքում սպասարկումը դառնում է թերի։
Այս հարցադրումն է ընկած քննարկման արդյունքում։ Առաջարկում եմ ունենալ միասնական լուծում։
Բլոգում հեշտ է աշխատելը,բայց կան նաև այնպիսի առարկաներ,որ չես կարող բլոգի մեջ դնել ‘օրինակ մաթեմատիկան և այլ բաներ կապված մաթեմատիկայի հետ:
Ինձ ավելի շատ դուր է գալիս բլոգը, gmail-ի մեջ չկան այն ֆունկցիաները, որոնք կան բլոգում: Օրինակ table ֆունկցիան, որը կա բլուգում և, որը չկա gmail-ում:
Ես նախնտրու եմ բլոգը։Բլոգի առավելությունը նա է,որ նա պահպանու է իր մեջ և երբ որոշ բան ջնջվի քո բլոգում այն կլինի,բայց եթե չլինի կապ դուք չեք կարողանա այն վերականգնել։
Բարև Ձեզ: Ես օգտվում եմ բլոգից նրանով աշխատում եմ, բայց դժվարանում եմ նյութ տեղադրելուց:
Բարեւ Ձեզ: Ես էլ եմ 6-րդ դասարանցու ծնող: Արամն ասում է, որ բլոգում հեշտ է աշխատում, բացառությամբ մաթեմատիկայի առաջադրանքների, որոնցում կոտորակներ կան, նշաններ եւ այլն, եւ դա բարդացնում է աշխատանքը: Իսկ gmail տետրերով ինքը չի աշխատել, գուցե հարմար է, չգիտենք, բայց անծանոթ է: Ես առաջարկում եմ՝ ով որտեղ նախընտրում է՝ աշխատի: Կարեւորը, որ առաջադրանքները կատարեն երեխաները: Բայց Արամն ասում է՝ էդ դեպքում ուսուցիչները կտանջվեն: Չգիտեմ: Եթե իսկապես դա դժվարություններ կառաջացնի ուսուցիչների համար, եւ պետք է մեկին տանք նախընտրությունը, ուրեմն՝ բլոգը:
Իմ կարծիքով drive-ով աշխատելը ավելի ճիշտ կլինի:
Իմ կարծիքով, drive-ով աշ։ատելը ավելի ճիշտ կլինի:
Gmailը ավելի նախընտրելի է տնայինների համար
Ես որպես մայր նախընտրրում եմ Gmail
Բարև Ձեզ: Ես որպես ծնող, իմ համար նախընտրելի է բլոգային ուսուցումը: Google-տետրերի առկայությանը դեմ չեմ, սակայն , կարծում եմ այն թափանցիկ չէ, ասել կուզեմ, որ բլոգում արտածոլվածը հասանելի է յուրաքանչյուրին, իսկ google-տետրերինը, պահպանելուց հետո չի կարելի ինչ-որ ուղղումներ, լրացումներ անել: Բլոգավարությունը , կարծում եմ, ավելի կիրառելի է:
Բարև Ձեզ: Ճիշտ է ես օգտվում եմ և gmail-ից և բլոգից, բայց ինձ ավելի հարմար է օգտվել բլոգից: Քանի որ բլոգով աշխատանքը հեշտ է ու տեսանելի: Բացի դրանից ցանկացած ժամանակ կարող եմ տեսնել բլոգիս նախկին գրառումները նույնսիկ մի քանի տարի առաջվա:
Բլոգով աշխատելը շատ հարմար է,
բայց մաթեմատիկայի համար հարմար չէ,
որովհետև հնարավոր չէ կոտորակներ
գրել, քառակուսի, եռանկյուն նկարել:
Բայց մնացած բոլոր գործողությունները
շատ հարմար է բլոգով կատարել:
Ես կարծում եմ, որ Բլոգում աշխատելը ավելի հարմար է, իսկ Գուգլի տետրում այնքան էլ արմար չէ: Որովհետև ես ինքս դժվարանում եմ Գուգլի տետրում աշխատելուց, քանի որ պետք է ճշտել բոլոր դասավանդողների էլ.հասցեները և այլն , իսկ բոգով հարմար է և բոլորը աշխատանքդ տեսնում են:
Ես նույնպես կարծում եմ, որ երկու վիրտուալ տարածքում նյութը հրապարակելը ահռելի մեծ ժամանակ է խլում սովորողից: Այդ ժամանակը կարելի է ծախսել նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, քան արդեն, իսկ կատարված աշխատանքը մի քանի տեղ հրապարակելու վրա:
Դրա համար կարելի է ստեղծել share անելու հնարավորություն Google drive տետրերում այն տնային աշխատանքների համար, որոնք որ պետք է տետրից բացի հայտնվեն նաև բլոգում:
Այսպիսով հարապարակելու վրա ավելի քիչ ժամանակ կծախսենք և այդ ժամանակը կօգտագործենք նոր գիտելիքներ ձեռք բերելու վրա: