Օրը սկսվեց ընդհանուր առավոտյան պարապմունքով, այնուհետև մեզ այցելեցին Թոփչյան Հասմիկի ջոկատի մի խումբ լրագրողներ՝ հարցազրույց վերցնելու նպատակով։
Նախագծային ժամին բնագիտության սրահում սովորողների պատրաստած դիջիտեքյան նյութեր դիտեցինք, ընտրեցինք դրանցից լավագույնները: Երրորդ և չորրորդ ժամերին մասնակցեցինք մեր ընտրության դասաժամերին: Ընդմիջումից հետո ֆիզիկայի լաբորատորիայում նախապատրաստեցինք վաղվա՝ 6-րդ դասարանցիների հետ անցկացվող ՙՙՍովորող-սովորեցնող՚՚ նախագծի վերաբերյալ նյութերը։ Այդ ընթացքում մեր ջոկատի մի քանի ճամբարականներ մասնակցեցին իրենց ընտրած լրացուցիչ նախագծային դասերին: Շատ հագեցած օր էր:
Նյութը պատրաստեց՝ Դավիթ Հարությունյանը
Հետաքրքիր է․․․
Մանկավարժական ճամբարը Միջին դպրոցում
Ուսումնական երկրորդ շրջան
Մանկավարժական ճամբարի այսօրը