Այսօր գրադարանում անցկացվեց գիտագործնական հավաքի երկրորդ կլոր սեղանը:
Գիտագործնական հավաքին դասավանդող Հ. Անտոնյանը ներկայացրեց իր սովորողների անհատական կայքերը և բլոգները: Իրենք շատ հետաքրքիր բլոգներ ունեն: Ներկաները հայտնեցին իրենց կարծիքը, և հետո Տիար Բլեյանը իր հարցը ուղղեց Հ.Անտոնյանին: Հետո հերթը հասավ Հասմիկ Թոփչյանին և իր սովորողներին: Ընկեր Հասմիկը մի քիչ պատմեց իր բլոգի մասին և նախագծի մասին: Իր սովորողները հերթով ներկայացրին իրենց բլոգների մայրենիի բաժինը, թարգմանությունները, ստեղծագործական աշխատանքները: Ներկաները հայտնեցին իրենց կարծիքը, և հետո Տիար Բլեյանը հարցեր ուղղեց ընկեր Հասմիկին: Վերջում ներկայացավ Միջին դպրոցի կազմակերպիչ Վարդուհի Հայրյանը՝ իր հեծանվային նախագծերով: Նա պատմեց, թե իրենք հեծանվով ուր են գնում, ինչ նպատակ են դնում, ինչպես են իրականացնում: Իր սովորողները շատ ուրախ էին, որ հեծանվի դասընթաց կա: Հետո Տիար Բլեյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և հրաժեշտ տվեց:
1 thought on “Կլոր սեղան-Օր երկրորդ”