23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կլոր սեղան-Օր երկրորդ

Այսօր գրադարանում անցկացվեց գիտագործնական հավաքի երկրորդ կլոր սեղանը:

Գիտագործնական հավաքին դասավանդող Հ. Անտոնյանը ներկայացրեց  իր  սովորողների անհատական  կայքերը  և  բլոգները: Իրենք  շատ  հետաքրքիր բլոգներ  ունեն: Ներկաները հայտնեցին  իրենց  կարծիքը,  և  հետո  Տիար  Բլեյանը  իր հարցը  ուղղեց Հ.Անտոնյանին: Հետո  հերթը հասավ Հասմիկ Թոփչյանին  և իր սովորողներին: Ընկեր  Հասմիկը  մի քիչ  պատմեց  իր բլոգի մասին  և  նախագծի  մասին: Իր  սովորողները հերթով ներկայացրին իրենց բլոգների  մայրենիի բաժինը, թարգմանությունները, ստեղծագործական աշխատանքները: Ներկաները հայտնեցին  իրենց  կարծիքը,  և  հետո  Տիար  Բլեյանը հարցեր ուղղեց  ընկեր  Հասմիկին: Վերջում ներկայացավ Միջին դպրոցի կազմակերպիչ Վարդուհի Հայրյանը՝ իր  հեծանվային նախագծերով: Նա պատմեց, թե իրենք  հեծանվով ուր են գնում, ինչ նպատակ են դնում, ինչպես են իրականացնում: Իր  սովորողները շատ  ուրախ  էին,  որ  հեծանվի  դասընթաց  կա: Հետո  Տիար Բլեյանը  շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և հրաժեշտ տվեց: