Այսօր ճամբարի վեցերորդ օրն էր: Առավոտն սկսեցինք ընդհանուր պարապունքով: Իսկ հետո գնացինք Հարավային դպրոց` նախագծային կլոր սեղանին մասնակցելու: Կլոր սեղանը վարում էին ընկեր Շամիրամը, ընկեր Գոհարը, ընկեր Լուսինեն և ընկեր Աննան: Ամեն ուսուցիչ ուներ իր նախագիծը: Նախագծերը ներկայացնելուց հետո ուսուցիչներին սովորողներն ուղղեցին իրենց հարցերը: Հետո եկանք դպրոց և մասնակցեցինք համերգ-ներկայացմանը, որը նույնպես մեզ շատ դուր եկավ: Իսկ հետո շտապեցինք դասարան` ամփոփելու այս ճամբարային և հագեցած օրը:
Նյութը նաև կարող եք կարդալ Ռոզիկ Խաչատրյանի բլոգում
1 thought on “Վեցերորդ օրը ճամբարում 16.01.2017”