06.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Երկարատև, ցուրտ ձմեռվանից հետո վերջապե՛ս գալիս է գարունը: Գարնան հետ կբացվեն ծաղիկները, օրերը կերկարեն և կտաքանան, սառույցները կհալվեն, և քայլելը վտանգավոր չի լինի: Արևը կգա, կյանքը կշարունակվի: Ծառերը կծաղկեն, և քաղաքը կզարդարվի գույնզգույն երանգներով: Կբարձրանա մարդկանց տրամադրությունը, և մարդիկ միմյանց կնայեն ավելի ուրախ աչքերով: Կլսենք թռչյունների ուրախ երգերը:

Նյութի աղբյուրը՝  Արեգ Նշանյանի բլոգ