24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ ընտրած մասնագիտությունը

Ես շատ եմ սիրում ծրագարավորողի մասնագիտությունը և երազում եմ դառնալ ծրագրավորող: Ծրագրավորումը ,իմ կարծիքով, շատ բարդ և դժվար աշխատանք է: Ես գիտեմ, որ ծրագրավորման մեջ կան տարբեր լեզուներ, որոնց կիրառման շնորհիվ մենք կարող ենք տարբեր գործողություններ կատարել: Առօրյա կյանքում մենք օգտվում ենք բազմաթիվ կայքերից, իսկ նույնիսկ ամենապարզ կայքերի պատրաստման, ձևավորման ու դրա մեջ տեղեկատվության տեղադրման համար անհրաժեշտ է տիրապետել բազմաթիվ ծրագրերի ու համակարգչային հմտությունների: Օրինակ`  HTML-ով կարող ես գրառումները տեղադրել, իսկ CSS-ով կատարել դիզայնը: Ծրագրավորման լեզուները  տարբեր են: Ինձ թվում է, որ ծրագրավորողի մասնագիտությունը շատ հետաքրքիր է: Արհեստավարժ ծրագրավորող դառնալու համար պետք է երկար տարիներ սովորել, օտար լեզուների տիրապետել, հատկապես՝ անգլերեն, և պետք է անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ: Ծրագրավորումը շատ ժամանակատար ու նաև շատ ժամանակակից մասնագիտություն է: Իմ կարծիքով ծրագրավորման ոլորտը անսպառ է ,ու ամեն օր նորություններ են հայտնվում այնտեղ: Ծրագրավորման բնագավառում կատարված նվաճումները կիրառվում են ամենուրեք` գիտության, կրթության, բժշկության, տնտեսագիտության, մշակույթի ոլորտներում:  Այն մեր ժամանակներում շատ կարևոր ու մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է:

Ես ամեն ջանք պետք է գործադրեմ լավ ծրագրավորող դառնալու համար: