24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լռության ձայնը

Ստեղծագործական աշխատանք

Լռություն, թե՞ աղմուկ: Աղմուկ, թե՞ լռություն: Ես կընտրեմ լռությունը: Նրա մեջ կա հանգստություն, խաղաղություն: Լռությունն ունի իր հմայքը: Այն հաճախ լինում է շատ ճոխ, քանի որ բառերը դառնում են ավելորդ և անիմաստ: Ոչինչ չի կարող համեմատվել լռության հմայքի հետ: Դա հենց այն հոգեկան անդորրն է, որը հոգին լցնում է խաղաղությամբ և մաքրությամբ, հանգստությամբ ու անդորրով:: Լռության մեջ դու կարողանում ես ընկալել ու գնահատել աշխարհի ու շրջապատի գեղեցկությունն ու իմաստը: Լռության հմայքը մի անսպառ գեղեցկություն է,որը ընդունակ չէ խամրելու: Գտե՛ք ձեր հոգու լռությունը: Դարձրեք այդ լռությունը հմայիչ, գեղեցիկ և խոսուն: