21.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առավոտյան ընդհանուր պարապմունք. ապրիլի 1-5

Առավոտյան ընդհանուր պարապմունքը եռամաս է՝ երգուսուցում, ընթերցարան, պարուսուցում:

Ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է առանց վարողների, յուրաքանչյուր հատված՝ նշված պատասխաատուների համակարգմամբ:

Երգարան

  • Հարության տոնին ընդառաջ
  • Երկրագործի օրվան ընդառաջ
  • Ծաղկազարդին ընդառաջ

Երկուշաբթի. պատասխանատու՝ Հասմիկ Մելքոնյան

  • Սուրբ Աստված
  • Ծառ ծաղկեցավ
  • Քաղենք խաղողը

Երեքշաբթի. պատասխանատու՝ Աննա Երիցյան

  • Քաղհան
  • Ջան, գարուն է
  • Յալալի
  • Կարկաչա

Չորեքշաբթի. պատասխանատու՝ Նելի Փիլոյան

  • Ծառ ծաղկեցավ
  • Ջան, գարուն է
  • Յալալի

Հինգշաբթի. պատասխանատու՝ Աննա Երիցյան

  • Քաղհան
  • Ջան, գարուն է
  • Յալալի
  • Կարկաչա

Ուրբաթ. պատասխանատու՝ Հասմիկ Մելքոնյան

  • Սուրբ Աստված
  • Ծառ ծաղկեցավ
  • Քաղենք խաղողը

Ընթերցարան

Պատասխանատուներ՝ մայերնիի ուսուցիչներ

  • Երկուշաբթի- Քրիսըինե Շահբազյան
  • Երեքշաբթի- Հասմիկ Թոփչյան
  • Չորեքշաբթի- Տաթև Աբրահամյան
  • Հինգշաբթի- Քրիստինե Շահբազյան
  • Ուրբաթ- Հռիփսիմե Գալստյան
***
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա
սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:
 
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,
Մթի մեջ դոփում են,խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին,_
Անծայր է գիշերը,անհայտ է ուղին:
Գնու~մ են,գնու~մ են, գնու~մ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ իմա,_
Անհա~յտ է աշխարհը`անցում է ու մահ:

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …

Պարուսուցում. պատասխանատու՝ Հայարփի Անանյան

  • Փափուռի
  • Իշխանաց պար
  • Լուտկի
  • Տալտալա
  • Ֆնջան
  • 12 ոտք
  • Վանա ձկնորս