Առավոտյան ընդհանուր պարապմունքը եռամաս է՝ երգուսուում, ընթերցարան, պարուսուցում:
Երգուսուցում. երգում ենք Կոմիտաս. պատասխանատու՝ Հասմիկ Մելքոնյան
- Այբ-Բեն-Գիմ
- Էսօր ուրբաթ է, պաս է
- Հաբրբան
Ընթերցարան. կարդում ենք Չարենց
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
գերեզմանիս մարմար քարին կմնա:
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ…
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն…
Ընթերցում են՝
- Երկուշաթի — Տաթև Աբրահամյան և ընկերներ
- Երեքշաբթի — Քրիստինե Շահբազյան և ընկերներ
- Չորեքշաթի — Հասմիկ Թոփչյան և ընկերներ
- Հինգշաբթի — Հռիփսիմե Գալսյան և ընկերներ
- Ուրբաթ- Հռիփսիմե Գալստյան և ընկերներ
Պարուսուցում. պատասխանատու՝ Հայարփի Անանյան
- Փափուռի
- Շավալի Խոշ Բիլազիգ
- Ֆնջան
- Լուտկի
- Սեբաստիո
- Իշխանաց պար
Հետաքրքիր է․․․
Առավոտյան ընդհանուր պարապմունք. մայիսյան 14-րդ հավաք
Ընդհանուր պարապմունք
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ապրիլի 1-5