22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մուտքի ճամբարի III-րդ փուլի ամփոփում

Ավարտվեց Միջին դպրոցի մուտքի ճամբարի ամառային վերջին փուլը։ Երկրրորդ օրվանից ճամբարականների թիվը 20-ն էր։ Ճամբարականները հասցրեցին մտերմանալ, թիմային խաղեր խաղալ, օգնել միմյանց։ Երկրորդ օրվանից նրանք սկսեցին իրենց մասին պատմել իրենց բլոգներում։

Շահվերդյան Տիգրանի բլոգից․

Այստեղ ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների նկատմամբ լրիվ այլ է, բացատրում են շատ հանգիստ եւ հաճույքով. Սիրում եմ խաղալ ֆուտբոլ, նվագել դաշնամուրի վրա. Արդեն չորս տարի է, հաճախում եմ դաշնամուրի.․․

Դիանան Վալդորֆյան դպրոցից էր դիմել, իսկ ճամբարում հանդիպեց իր դասընկերուհուն՝ Անիին, նա էլ է ընդունվում կրթահամալիր։ Իսկ պարսկաստանից, Լիբանանից, Բեյրութից եկած սովորողները հանդիպում են հենց Միջին դպրոցում, կարծես նորից միմյանց գտնում են, ուրախանում են, ոգևորվում։ Մուտքի ճամբարը կշարունակվի Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում՝ բոլոր նոր սեբաստացիներով։