23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտելիքի օրը Սևանում

«Մուտք» ճամբարն անցկացրած 14 սովորողներ երկօրյա ճամբարային նախագծով մեկնեցին Սևանի «Ժայռ» ռազմամարզական բազա՝ դպրոց բնության գրկում։ Դպրոց չէ, ի՞նչ է․․․ Երկու օրում իրականացրեցինք հետաքրքիր նախագծեր և սովորեցինք մի շարք հմտություններ և նոր գիտելիքներ։ Սովորողներից մի քանիսը հասնելուն պես անցան արտ-միջավայր նախագծին, որը սկսել էին նախկին խմբի սովորողները՝ գունանկարել էին տարածքի նորաստեղծ պատը, որը հետաքրքիր գույն էր հաղորդել տարածքին։