27.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մուտք Միջին դպրոց․պատանեկան, ստեղծագործական ճամբարի III փուլ

Օգոստոսի 27-ից  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տեխնոլոգիական կրթության Միջին դպրոցում մեկնարկում է ընդունելության մուտքի ճամբարի III փուլը:

Առաջին փուլի հայտարարությանը ծանոթացեք հետևյալ հղմամբ։

Մուտքի եռօրյա ճամբարը նախատեսված է բոլոր այն պատանիների համար, ովքեր ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:

Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և գորունեությունը կազմակերպվելու է «Սովորող-սովորեցնող» նախագծով:

Միջին դպրոցի Մուտքի եռօրյա ճամբարի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային ծրագրեր, բլոգավարություն
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն  (գործունեությունների ծրագրերի, միջավայրի ներկայացում, ընտրություն):
  • տեխնոլոգիա
  • բնագիտություն
  • բանավոր մաթեմատիկական խաղեր
  • սովորողի ընտրությամբ մարզաձև (մարզաձևերի ներկայացում, ընտրություն)
  • օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
  • անհատական ուսումնական պլանի կազմում:
  • Ճամբարն ավարտվում է հայրենագիտական ճամփորդություն-բարձունքի հաղթահարմամբ։

Օգոստոսի 27

10.00` մուտք կրթահամալիր

10.00-10.30 ծանոթություն, մեդիատարածքի ներկայացում, կայք-Գոհար Եղոյան

10.30-11.30 մեդիահմտության ուսուցում, բլոգուսուցում-Սեդա Այվազյան, Անահիտ Նաղդալյան

11.30-12.00 բույսերի խնամք- Նելլի

12.00-12.30 մաթեմատիկական խաղեր- Հասմիկ Բաբայան, Մենուա Հարությունյան

12.30-13.00 խեցեգործություն- Մովսես Ավետիսյան

Օգոստոսի 28

10.00-10.2o պարերգերի ուսուցում-Արեգ Տոնոյան

10.20-11.00 պարտիզապուրակային աշխատանք- Նելլի Գեղամյան

11.00-12.00 բլոգի սպսարկում, նյութի թողարկում- Սեդա Այվազյան, Անահիտ Նաղդալյան

12.00-13.00 մարզական ժամ-Գոհար Դանիելյան

Օգոստոսի 29

10.00-10.30 մարզական ժամ- Ալինա Թումասյան

10.30-11.30 բլոգապատում -Արուսյակ Հոխիկյան, Հռիփսիմե Գալստյան

11.30-12.00 ռոբոտաշինություն, աշխարհագրական դասի ցուցադրություն-Գնել Հարությունյան, Էմանուել Ագջոյան

12.00-13.00 խաղ-վիկտորինաներ-Ազնիվ Գաստյան, Անժելա Շուշանյան

Ամփոփում- Գոհար Եղոյան