Հունիսի 11-15-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տեխնոլոգիական կրթության Միջին դպրոցում մեկնարկում է ընդունելության մուտքի ճամբար:
Մուտքի ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։
Ճամբարը նախատեսված է բոլոր այն ոչ սեբաստացի պատանիների համար, ովքեր ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:
Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և ներառումը կազմակերպվելու է «Սովորող-սովորեցնող» նախագծով:
Միջին դպրոցի ջոկատի գործունեությունը ընդգրկում է.
- առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
- շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
- համակարգչային ծրագրեր, բլոգավարություն
- ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն (ընտրության ցանկի, գործունեության միջավայրի ներկայացում, ընտրություն):
- տեխնոլոգիա
- սովորողի ընտրությամբ մարզաձև (ընտրության ցանկի ներկայացում, ընտրություն)
- օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
- անհատական ուսումնական պլանի կազմում:
Ճամբարն ավարտվում է հայրենագիտական ճամփորդություն-բարձունքի հաղթահարմամբ։
Հետաքրքիր է․․․
«Մուտք կրթահամալիր» ճամբար
Մուտքի ճամբարականները պատմում են իրենց բլոգներում
Մուտք Միջին դպրոց․պատանեկան, ստեղծագործական ճամբարի II փուլ