03.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մուտք Միջին դպրոց․պատանեկան, ստեղծագործական ճամբարի II փուլ

Օգոստոսի 20-ից  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տեխնոլոգիական կրթության Միջին դպրոցում մեկնարկում է ընդունելության մուտքի ճամբարի II փուլը:

Առաջին փուլի հայտարարությանը ծանոթացեք հետևյալ հղմամբ։

Մուտքի եռօրյա ճամբարը նախատեսված է բոլոր այն պատանիների համար, ովքեր ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:

Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և գորունեությունը կազմակերպվելու է «Սովորող-սովորեցնող» նախագծով:

Միջին դպրոցի Մուտքի եռօրյա ճամբարի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային ծրագրեր, բլոգավարություն
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն  (գործունեությունների ծրագրերի, միջավայրի ներկայացում, ընտրություն):
  • տեխնոլոգիա
  • սովորողի ընտրությամբ մարզաձև (մարզաձևերի ներկայացում, ընտրություն)
  • օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
  • անհատական ուսումնական պլանի կազմում:
  • Ճամբարն ավարտվում է հայրենագիտական ճամփորդություն-բարձունքի հաղթահարմամբ։

 

Օգոստոսի 20

10.00-10.30 մուտք կրթահամալիր, ծանոթություն

10.30-11.00 կայքի ներկայացում

11.o0-11.30 մեդիագրադարանի ներկայացում

11.30-12.oo սովորողի ուսումնական պլանի ներկայացում, ընթերցում

12.00-12.40 մարզական ժամ

13.oo- օրվա ամփոփում

 

Օգոստոսի 21

10.00-10.30 -ծանոթություն մեդիագրադարանին

10.30-11.30 -բլոգավարություն- Սեդա Այվազյան, Գոհար Եղոյան

11.30-12.30 մարզախաղեր- Հասմիկ Սիմոնյան

12.00-13.00 բույսերի խնամք

Օգոստոսի 22

10.00-11.00 — ուսպլանի ընթերցում, պարզեցում

11.00-12.00- բույսերի խնամք, բակային աշխատանք

12.00-12.30 — բնագիտական լաբորատորիա

12.30 -13.00- էլեկտրոնային հասցեների ստեղծում, բլոգային աշխատանք

Ճամբարի պատասխանատու` Գոհար Եղոյան