Մայիսի 27-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում գործում է մուտքի ճամբար՝ 2019-2020 ուստարում կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն ունեցող սովորողների համար։
Մուտքի ճամբարի նպատակն է Միջին դպրոցում սովորել ցանկացողներին ծանոթացնելու դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ուսումնական գործի կազմակերպմանը, ուսումնական միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին՝ հնարավորություն տալով մասնակցին ներկայանալու։
Ճամբարը կազմակերպվում է ուսումնական նախագծերով, այդ թվում՝
- «Սովորող-սովորեցնող». համակարգչային ծրագրերի, բլոգավարության ուսուցում
- առավոտյան ընդհանուր պարապմունքի
- շրջակա միջավայրի խնամքի, պարտիզա-պուրակային գործունեության
- ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեության (ընտրության ցանկի, գործունեության միջավայրի ներկայացում, ընտրություն):
- տեխնոլոգիական
- մարզական-ակումբային
- օրվա լուսաբանման՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
- հայրենագիտական ճամփորդության-բարձունքի հաղթահարման։
Ճամբարն ավարտվում է սովորողի անհատական ուսումնական պլանի ձևավորմամբ։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия