Ապրիլի տասներեքն էր, Նիկոլ Փաշինայնը և մի խումբ մարդիկ դուրս եկան փողոց մի բողոքով, նրանց բողոքն էր այն էր, որ Սերժ սարգսյանը այս տարի չդառնար վարչապետ, բայց երբ դարձավ, նրանց կարգախոսն էր ՝ «Քայլ արա, մերժիր սերժին»։ Ես ցանկանում էի մասնակցել այդ բողոքին, բայց դեռ փոքր եմ։ Անցնում էին օրեր և հազարավոր մարդիկ ավելանում էին։ Անցավ տասը օր և տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան և Սերժ Սարգսյան հանդիպումը։ Հանդիպումը ոչինչ չտվեց։ Ժամեր անց ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ օրը ազատվեց, իսկ հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ես այս ամենին հետևում էի տնից, հետո էլ Վրաստանից։ Իմ մայրիկն ու հայրիկը մտածում են, որ սա դեռ ամենը չէ։ Ինձ այս ընթացքում հետաքրքրում էր, թե քանի մարդ է դուրս եկել բողոքի ցույցի։ Ամեն անգամ այդ բազմությունը տեսնելիս իմ մեջ արթնանում էր արիության, համախմբվածության զգացում։ Իմ կարծիքով մարդիկ շատ են, բայց կարող են ավելի շատանալ։ Կուզեի, որ ամբողջ ազգը դուրս գար։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия