26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայաստանի հարևան երկիր՝ Վրաստանում

Առաջին օր
Ապրիլի 19-ն էր՝ ժամը ինը, և մենք շարժվեցինք դեպի Բոլնիս։ Ճանապարհը երկար էր, բայց ավելի երկարեց, երբ իմացանք, որ ընկեր Նելիի անձնագրի ժամկետը անվավեր էր. լավ էր՝  գոնե ծանոթ ունեինք։ Մի քանի ժամ անց մենք ժամանեցինք Երևանի կենտրոնական անձնագրային բաժանմունք, որտեղ էլ քառասուն րոպե անց ամեն ինչ պատրաստ էր։ Միջավայրը ջերմ էր, ուրախ, ակտիվ։ Հասանք սահման. բոլորը ուրախ էին։ Գնալով ևս մի  քանի ժամ՝ հասանք տեղ, բոլորս հոգնած էինք։ Մեզ ընդունեցին շատ ջերմ: Տեղավորվեցինք ու գնացինք ընթրելու. վատ չէր ուտելիքը: Մենք ուտելու գնում և գալիս էինք ոտքով, ինչը շատ լավ էր։Եկանք և մինչև տասներկուսն անց կես չքնեցինք, այդ ընթացքում հասցրեցինք խաղալ ֆուտբոլ և պատրաստվել վիկտորինային, որից հետո գնացինք քնելու։
Օր 2 — Վաղ առավոտ էր, երբ զարթնեցի, հագա շորերս, դուրս եկա։ Մաքուր օդը,մեղմիկ քամին և արևը հրաշալի եղանակ էին ստեղծում։ Քիչ անց գնացինք նախաճաշելու, որից հետո ծանոթացանք մեր համերգասրահին. Հա, մոռացել էի, այսօր մենք համերգ ունեինք։ Նաև գնացինք տարբեր դպրոցներ, այդ դպրոցների մեջ հայկական դպրոց էլ կար։ Հայկական դպրոցում մենք ականատես եղանք իրենց տնօրենի ծննդյան տարեդարձին, որից հետո շարժվեցինք  ճաշելու, այս անգամ ավելի համեղ էին ուտելիքները։ Ուտելուց հետո արագ շարժվեցիք մեր համերգասրահ, կարգի բերեցինք տեխնիկան և փորձեր արեցինք։ Համերգը սկսված էր. առաջինը մենք էինք, համերգից հետո լսվեցին ծափահարություններ, սուլոցներ և ջերմ խոսքեր։ Կային նաև ուրիշ համարներ, որից հետո սկսվեց վիկտորինան (հիշում էիք, որ ասում էի` պատրաստվում ենք վիկտորինային, սա դա էր)։ Մենք գրավեցինք երկրորդ տեղը, մեր ավագը՝ Արեգը, մեզ շատ օգնեց։ Ետ  վերադարձանք հյուրանոց, մեզ կարգի բերեցինք և գնացինք ընթրելու, որից հետո վերդարձանք տուն և սկսեցինք խաղալ, հանգստանալ և պատրաստվել հաջորդ օրվան, քանի որ մենք պետք է գնայինք Թբիլիսի։ Մի քանի ժամ անց քնեցինք ։
Օր 3 — Հաջորդ օրն էր.  Զարթնեցինք, ուշ էր, մենք պետք է գնայինք նախաճաշի: Շուտափույթ հագնվեցինք և դուրս եկանք։ Արագ գնացիք նախաճաշելու, հետո արագ  գնացինք դպրոցներ, որից հետո ճաշեցինք, ետ եկանք, մեզ կարգի բերեցինք և շտապեցինք Թիֆլիս. այնտեղ շատ հետաքրքիր անցավ, բայց ցուրտ։ Գնացինք իրենց հայտնի այգիներից մեկը, շրջեցինք փողոցներով և այլն: Հա, մոռացա ասել, որ ցրտի պատճառով մի քանի հոգի դուրս չեկան ավտոբուսից։ Հիմա կասեք՝ այս ամենից հետո մենք հոգնած-տանջված եկանք, բայց՝ ոչ, դեռ մենք պետք է նշեինք մեր ղեկավար Լուսինե Բուշի ծնունդը։ Ճանապարհին կանգնեցինք խանութի մոտ, գնեցինք ծննդյան պարագաներ (իհարկե, Միսս Բուշից թաքուն) և շարժվեցինք դեպի Բոլնիս։ Հասնելուն պես ականատես եղանք վրացիների պատրաստած փոքրիկ անակնկալին, որից հետո սպասեցինք, որպեսզի Միսս Բուշը բարձրանա վերև, և մենք հանենք մեր երաժշտական գործիքները։ Ամեն ինչ պատրաստ էր. Միսս Բուշը եկավ. հիացած էր և ուրախ, նաև մի փոքր հուզված։ Ամեն ինչ լավ անցավ, ուրախ և աշխույժ, նաև համեղ։ Հոգնած գնացինք սենյակներ. բոլորը քնեցին՝ բացի ԻՆՁՆԻՑ  ՈՒ ՄԻՔՈՅԻՑ։ Բայց մենք էլ պետք է քնեինք վերջ ի վերջո։ Եկավ այդ պահը. ժամը երեքն էր, գնացինք քնելու։
Օր 4 — Տխուր և ուրախ, առույգ և աշխույժ զարթնեցի, լվացվեցի ու հագնվեցի, որից հետո շտապեցինք  նախաճաշի։ Այնուհետև գնացինք հետ, հավաքեցինք մեր իրերը և ճամփա ընկանք գերմանական պահեստներ, որից հետո պետք է գայինք Երևան։ Այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու ուրախ,գունավոր ու հետաքրքիր։ Մենք գնում էինք ու գնում․․․․
Վերջապես հասանք տեղ։ ԱՅՈՈՈՈՈ…