Թեմա՝ ուսումնական գործունեության արտացոլումը վիրտուալ տարածքում․ բլոգներ, google տետրեր։
Առնանց քննարկման կազմակերպման աշխատակարգ․
Քննարկմանը մասնակցում են բոլոր դասավանդողները, յուրաքանչյուր դասավանդող կազմակերպում է, քննարկման էջում արտացոլում 5-10 սովորողի արձագանք՝ քննարկումը դարձնելով ուսումնական աշխատանք։ Կազմակերպիչը արձանագրում է սովորողների մասնակցությունը, համակարգում ծնողների մասնակցությունը։
Յուրաքանչյուր քննարկում ունենում է եռօրյա ժամկետ։
Պատասխանները լինում են հիմնավորված, փաստարկված, հայատառ և հրապարակելի։
Խնդրի ծագում
2015-2016 ուսումնական տարում դասավանդողները և սովորողներն արտահայտել են անհանգստություն, թե ինչու իրենք պետք է ունենան, խմբագրեն երկու վիրտուալ տարածք և որն է դրա իմաստը։ Տետրերը հանրության համար փակ են, բլոգները՝ բաց։ Երկու վիրտուալ տարածք ունենալու դեպքում սպասարկումը դառնում է թերի։
Այս հարցադրումն է ընկած քննարկման արդյունքում։ Առաջարկում եմ ունենալ միասնական լուծում։
Ես նախնտրում եմ Google disk, քանի որ այնտեղ հեշտ է աշխատել:Google տետրում գրվածը ինքնուրույն պահպանվում են:
Ինձ տնային աշխատանք անելու համար հարմար է գուգլ տետրը, իսկ կարևոր նյութերը կամ նախագծերը տեղադրելու համար բլոգը, կարծում եմ պետք է տնային աշխատանքը գրել գուգլ տետրում, իսկ կարևոր աշխատանքները՝ բլոգում:
Ես երկուսին էլ կողմ եմ,քանի որ երկուսով էլ հեշտ է աշխատել:
Իմ կարծիքով ավելի հարմար է աշխատել google տետրերով, որովհետև
1. Մաթեմատիկայի նշաններ չկան բլոգում, իսկ google տետրում կա:
2. Իմաստ չեմ գտնում բլոգում առաջադրանքները տեղադրելը:
3. Երբ ինտերները կորում է կամ համակարգրչի մարտկոցը նստում է, google տետրը ավտոմատ պահպանում է գրածը:
Ինձ ավելի հարմար է բլոգը, որովհետև gmail-ին,ոչ բոլորն են ծանոթ իմ կածիքով բլոգով աշխատելը ավելի հեշտ է
Մայրենիի համար բլոգը շատ հարմար ուսումնական տարածք է։ Գուգլի տարածքը փակ է, տեսանելի է միայն տվյալ դասավանդողին և սովորողին, իսկ բլոգը բաց և ավելի գրավիչ է։ Բլոգը շատ հարմար է սովորողի ստեղծագործական աշխատանքները, պատրաստած ֆիլմերն ու ձայնագրությունները, թարգմանությունները մեկտեղել-հավաքելու համար։ Բոլոր առաջադրանքներն ամեն օր պետք է ուղարկվեն դասավանդողի էլ.հասցեին, ինչն էլ, կարծում եմ, սովորողին ավելի զգոն և պարտաճանաչ կդարձնի։
Իմ բլոգում տեղադրված են 7-րդ և 8-րդ դասարանների ուսումնական փաթեթները,հետևաբար նախընտրելի է և շատ արդյունավետ է աշխատանքը բլոգով:
Իմ համար բլոգում լավ է աշխատել,բայց երբեմն առաջանում են դժվարություններ:Ես հիմնականում աշխատել եմ Google տետրերում:Իմ կարծիքով բլոգում աշխատելը ավելի ճիշտ է,քանի որ բլոգում դու կարող ես ազատ լինել:Կան առարկաներ որոնցով հեշտ են աշխատել Google տետրերում
В этом году я попробую работать только с блогами, так как на проверку тетрадей уходит неоправданно много времени. Еще можно использовать электронную почту для тех заданий, которые требуют проверки и исправлений..
Ես երկուսին էլ կողմ եմ:
Իսկ մայրենիի դեպքում շատ հարմար է բլոգը: Սովորողի արտահայտած մտքերը, թարգմանությունները, հետազոտական աշխատանքի արդյունքները բոլոր դեպքերում դրվում են բլոգում, հաշվետվության ժամանակ հղումներն են հավաքվում, ոչ ոք գուգլի տետրի հաշվետվություն չի տալիս, իսկ սևագիր աշխատանքն ավելի օպերատիվ է կազմակերպվում էլ.փոստով: Այնպես որ գուգլի տարածքը դառնում է ավելորդ:
Ես Գոհարն եմ: Այժմ ես կներկայացնեմ իմ կարծիքը բլոգի և gmail-ի մասին:
Ինձ շատ է դուր գալիս բլոգում և gmail-ում աշխատելը: Ես կարծում եմ, որ բլոգում այդքան էլ հարմար չէ մաթեմատիկական խնդիրներ գրելը, քանի որ բլոգում չկա կոտորակներ գրելու հնարավորություն: Մաթեմատիկական խնդիրները իմ կարծիքով հարմար է գրել google տետրում: Մնացած առարկանների համար այդքան էլ դժվար չէ աշխատել բլոգում: Կան առարկաններ, որ տարբերություն չկա աշխատել բլոգում, թե google տետրում:
Բլոգի առավելությունն այն է, որ քո հրապարակած նյութը հասանելի է բոլորին (ըստ ցանկության), իսկ google տետրում գրած աշխատանքներ տեսանելի է միմիայն ուսուցչին:
Սա իմ կարծիքն է ես դժվարանում եմ կողմնորոշվել որին առավելություն տամ:
Ես կարծում եմ, որ երկուսն էլ ճիշտ են, որովհետև երբ ինչ որ բան բլոգում էս դնում դա կարող են բոլորը տեսնել, իսկ անհատական տետրերում ոչ։ Իմ կարծիքով երկուսն էլ ճիշտ են, որովհետև կան բաներ, որ երեխան ուզում է բոլորը տեսնեն, իսկ կան բաներ, որ երեխան ուզում է, որ միայն տեսնի իր ուսուցիչը։ Կա նաև այլ տարբերակ։ Երեխան կարող է իր աշխատանքները ուղարկել իր ուսուցչին, իսկ ուսուցիչը, եթե պետք լինի կկարողանա աշխատանքները ցույց տա նրան ում որ պետք է։
Կրթահամալիրի տնօրենի 25.08.2016-ի հրամանով հաստատվել և օգոստոսի 26-ից ուժի մեջ են մտել «Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները», որում ի թիվս այլ պահանջների, «Բլոգի բովանդակություն» բաժնի կետ 2-ում արձանագրված է, որ բլոգում պետք է լինեն առաջադրանքներին նվիրված էջեր: Եթե դասավանդողը և սովորողը փոխադարձ համաձայնությամբ նաև այլ էլեկտրոնային տարածքում են տեղադրում այդ նյութերը, իրենց իրավունքն է: Իսկ բլոգում տեղադրել-չտեղադրելն արդեն քննարկման թեմա չէ:
Այս պահի դրությամբ հանրահաշվ, երկրաչափություն դասընթացների համար ամենահարմար միջավայրը գուգլի առցանց հարթակն է: Եվ շատ հանգիստ կարելի է այդ առցանց տետրերի հղումները տեղադրել բլոգում: