Թեմա՝ ուսումնական գործունեության արտացոլումը վիրտուալ տարածքում․ բլոգներ, google տետրեր։
Առնանց քննարկման կազմակերպման աշխատակարգ․
Քննարկմանը մասնակցում են բոլոր դասավանդողները, յուրաքանչյուր դասավանդող կազմակերպում է, քննարկման էջում արտացոլում 5-10 սովորողի արձագանք՝ քննարկումը դարձնելով ուսումնական աշխատանք։ Կազմակերպիչը արձանագրում է սովորողների մասնակցությունը, համակարգում ծնողների մասնակցությունը։
Յուրաքանչյուր քննարկում ունենում է եռօրյա ժամկետ։
Պատասխանները լինում են հիմնավորված, փաստարկված, հայատառ և հրապարակելի։
Խնդրի ծագում
2015-2016 ուսումնական տարում դասավանդողները և սովորողներն արտահայտել են անհանգստություն, թե ինչու իրենք պետք է ունենան, խմբագրեն երկու վիրտուալ տարածք և որն է դրա իմաստը։ Տետրերը հանրության համար փակ են, բլոգները՝ բաց։ Երկու վիրտուալ տարածք ունենալու դեպքում սպասարկումը դառնում է թերի։
Այս հարցադրումն է ընկած քննարկման արդյունքում։ Առաջարկում եմ ունենալ միասնական լուծում։
Բլոգում հեշտ է աշխատել բոլոր առարկանները, բայց մաթեմատիկան դժվար է նրանով, որ կոտորակները գծելը և գծագրելը տետրով ավելի հեշտ է քան բլոգում: Իսկ հեշտ էր նրանով, որ իմ տնայիներ երբ անու եմ իմ ուսուցչուհին, իմ ծրագրի ղեկավարը տեսնոեւմ են, որ ես աշխատել եմ:
Բարև ձեզ, ես Սամվելն եմ 7-4 դասարանից: Ինձ թվում է, որ բլոգում ավելի ճիշտ է աշխատել, որովհետև Google Drive-ում ոչ բոլորն են կարող տեսնել քո աշխատանքները: Իսկ բլոգը բաց վայր է, այնտեղ քո բոլոր աշխատանքները աչքի են ընկնում: Իմ կարքով աշխատելը Google Drive-ում անիմաստ է:
Բարև Ձեզ։ Ես 6-րդ դասարանցի եմ և ես օգտվում եմ բլոգի։ Դա ինձ համար հարմարավետ և մատչելի է։ Ես հեշտությամբ կարողանում եմ բաժին բացել, բլոգ բացել, նյութ տեղադրել և դրանք բոլորը հեշտությամբ։
Ես նախընտրում եմ gmail-ը քանի որ բլոգում,եթե նյութ ես տեղադրում բոլորը կարողեն տեսնել,իսկ gmail-ում միայն ում,որ դոստուպ ես տվել նա կարող է տեսնել քո նյութը:
Բարև Ձեզ: Ես 6-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Թանգյանն եմ: Ուզում եմ ասել, որ բլոգը ինձ համար ավելի հարմար է:
Ես ընտրում եմ gmail,որովհետև բլոգիս գախնաբառն մոռացել եմ
Ինձ ավելի շատ դուր է գալիս բլոգը, որովհետև բլոգով աշխատելը ավելի հեշտ է։ Շատ ֆունկցիաներ կան բլոգում,բայց չկան google տետրում։ Բլոգում նյութ տեղադրելը ավելի հեշտ է, քան google տետրում։
Բարեւ ձեզ, ես Բաղդասարյան Գոռն եմ 8-4 դասարանից։ ինձ ավելի հարմար է աշխատել Google տետրներում, որովհետև բլոգին ես սովոր չեմ և չեմ կարողանում օգտագործել բլոգը այնպես, ինչպես Google տետրում․
Բարև ձեզ, իմ անունը Սարգիս է: Ինձ հարմար են երկուսն էլ,քան որ Googl տետրերում հնարավոր է գրել այն առաջադրնքները, որոնք ծավալուն չհեն և այնքան էլ հետաքրքիր չեն ընթերցողին: Բլոգը իմ կարծիքով նախատեսված չէ փոքր և ընթերցողին անհետաքրքիր աշխատանքների համար, այլ այն աշխատանքների համար, որոնք մարդիկ կցանկանան կարդալ: Բլոգի տերը պարտավորվում է նյութերը ներկայացնել գրական և առանց տառասխալների:
Իմ համար շատ հեշտ է բլոգում աշխատելը:Ես կարողանում եմ բլոգից օգտվել,բայց մեկ-մեկ դժվարանում եմ,քանի որ նորեկ եմ :Բլոգի օգնությամբ ես կարողանում եմ հեշտությամբ և առանց ինչ-որ դժվարությունների տեղադրել նյութ , կիսվել իմ մտքերով և ազատ շփվել :
Բարև ձեզ.ես նախընտրում եմ Gmail-ը ,որովհետև եթե սխալվեք, այդ սխալը միայն դուք կտեսնեք և իդեալական վիճակում կդնեք բլոգում
Ես կնախընտրեմ gmail-ը,քանի որ gmail-ը հանրության համար հասանելի չէ, իսկ բլոգը՝հասանելի:Իմ կարծիքով բլոգում կարելի է տեղադրել այն նյութերը, որը հետքրքիր կլինի հանրությանը, իսկ Gmail-ում տեղադրենք այն նյութերը,որոնք հանրության համար հետաքրքիր չեն լինի:
Ես կարծում եմ, որ ավելի հեշտ է աշխատել բլոգում, որովհետև ավելի հեշտ է այնտեղ աշխատելը, բայց ես դեռ չգիտեմ պրեզենտացիաներ դնել բլոգում և տարբեր տեսանյութներ դնել նույնպես: