21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ընդհանուր պարապմունքի նախագիծ. 05.03- 07.03

Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Ժամը՝ 09.00 -09.15

Ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է 3 բաղադրիչով.

  • պարատուն՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով
  • երգի, պարերգի ուսուցում
  • ընթերցում, բերանացի փոխանցում. «Կարդում ենք»

Ուսուցանվող երգեր

  • Շախկըր շուխկըր
  • Քելե-քելե
  • Հաբրբան
  • Երկինքն ամպել է
  • Հոգևոր Հայստան նախագիծ- Հայր Մեր
  • Զատկական ծես- Կարկաչա,Ախ գարուն է

Պարեր

  • Սեբաստիո
  • Կարնո քոչարի
  • Սղերդի քոչարի
  • Շավալի, Խոշ Բիլազիգ
  • Փափուռի

Ընթերցանության, բերանացի փոխանցման նյութեր

Չարենցյան ընթերցումներ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

*****

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,


Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

*****

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ընթերցանության պատասխանատուներ՝ մայրենիի դասավանդողներ

05.03- Հասմիկ Թոփչյան

06.03- ՀռիփսիմեԳալստյան

07.03- Լիլիթ Մադոյան