Փոթորկի ժամանակ մի նավ սուզվեց, և միայն երկու տղամարդ կարողացան լողալ դեպի մի փոքր, անապատի նման կղզի:
Չիմանալով թե ինչ անեն՝ նրանք որոշեցին աղոթել Աստուն՝ օգնության համար: Սակայն, որպեսզի որոշեն, թե ում աղոթքն է ավելի հաջող, նրանք կիսեցին կղզին երկու մասի և սահման գծեցին:
Առաջինը աղոթեց ուտելիքի համար: Մյուս առավոտ առաջին մարդը տեսավ մի պտղատու ծառ, որի մրգերը կարողացավ քաղել և ուտել: Երկրորդ մարդու տարածքը մնաց դատարկ:
Մի շաբաթ հետո առաջին մարդը միայնակ էր զգում և աղոթեց կնոջ համար: Շուտով մի այլ նավ սուզվեց և մի կին լողաց դեպի իր կողմը:
Եվ այդպես առաջին մարդը աղոթեց տան, շորերի, ավելի շատ ուտելիքի համար, և ամբողջը նա ստացավ: Իսկ երկրորդ մարդու տարածքը դեռ մնաց դատարկ:
Վերջապես առաջին մարդը աղոթեց նավի համար, որպեսզի նա ու իր կինը գնան տուն: Մյուս առավոտը նա գտավ ափի մոտ կանգնած մի նավ: Նա ու իր կինը նստեցին նավը, առանց երկրորդ մարդու: Առաջին մարդը նրան համարում էր ոչ կարևոր, որովհետև նրա աղոթքներին Աստվածը չէր պատասխանում:
Երբ սկսեցին գնալ, մի բարձր ձայն լսվեց երկնքից.
– Ինչու՞ ես քո ընկերոջը թողնում կղզու վրա:
– Իմ օրհնանքները միայն իմն են, որովհետև ես եմ աղոթել դրանց համար, – պատասխանեց առաջին մարդը, – նրա աղոթքներն անտեսվեցին, հետևաբար նա արժանի չէ:
– Դու սխալ ես, – ասաց բարձր ձայնը, – Նա միայն աղոթեց մի բանի համար, որին ես պատասխանեցի: Եթե նա չաղոթեր, դու չէիր ստանա ոչ մի օրհնանք:
– Ասա ինձ, – առաջին մարդը հարցրեց, – Նա ի՞նչի համար աղոթեց, որ հիմա նրան պարտք եմ:
– Նա աղոթեց, որ քո աղոթքներին պատասխանեմ:
Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի
Թարգմանությունը՝ բլոգում
Աղբյուրը՝ այստեղ:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия