25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երազելով վաղվա օրվա մասին

Ես  միշտ  երազում  եմ  վաղվա  օրվա  մասին։  Ես  դեռ  երբ  փոքր  էի,  ես  սիրում  էի պլանավորել  և  գրի  առնել իմ  տետրերում։  Թե  ինչ  է  լինելու  վաղը,  ես  մինչ  օրս  մտածում  եմ  վաղվա  օրվա   մասին։  Օրինակ  այսօր 21․12․2017 թվականն  է։  Ես  արդեն  մտածում  եմ  2018  թվականի  մասին։  Ես  արդեն  գիտեմ՝  ինչ  է  լինելու  իմ  ընտանիքի  հետ,  ոնց  ենք  դիմավորելու։  Ես  սիրում  եմ  վաղվա  օրը  կանխագուշակել։  Ես  իմ   ընտանիքին  շատ  նման  եմ,  սիրում  եմ  ամեն ինչ  մեկ  օր  շուտ  անել  բոլորից  մեկ  քայլ  առաջ  լինել։  Երբեք  իմ  սխալների    վրայով  չեմ  անցել,  փորձել  եմ  շտկել։  ԵՍ  ՄԻՇՏ  ՍԻՐՈՒՄ  ԵՄ  ԱՌԱՋ  ԼԻՆԵԼ  և  ՄԵԿ  ՕՐ  ՇՈՒՏ  ՄՏԱԾԵԼ   ՎԱՂՎԱ  ՕՐՎԱ  ՄԱՍԻՆ։