29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջազգային պատանեկան ազգագրական-հնագիտական բաց հավաք-ճամբարային նախագիծ

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նոյեմբերի 1-ից մեկնարկում է միջազգային պատանեկան ազգագրական-հնագիտական ամենամյա բաց հավաք-ճամբարը:

Ճամբարային խմբերը կարող են գիշերել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում՝ նախապես ուղարկելով մասնակցության հայտ:

Ճամբարականները մասնագետների հետ կմասնակցեն  հնագիտական պեղումների, ազգագրության, հնագիտության պարապմունքների, ճամփորդությունների:

Կլինեն պարային մենամարտեր-ելույթներ, ազգային երգի, պարի, պարերգի ուսուցում, ազգային բակային խաղերի ցուցադրություններ, մարզական հանդիպումներ՝ սուսերամարտ, նետաձգություն, ձիասպորտ, հեծանիվ, լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս:

Մանրամասները՝ Միջազգային ճամբարի բլոգում:

Օրակարգը:

 

Սիրով սպասում ենք Երևանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Մեր հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25. կրթահամալիրի Մայր դպրոց։

Հեռախոս՝ 73 23 30, 094 42 07 07։

Էլեկտրոնային հասցեներ՝ info.mskh.am, [email protected]m.asatryan@mskh: