29.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աննկարագրելիորեն տպավորվածը

Իզմիրի Տիեզերագիտական ճամբար…Եթե դուք չեք եղել այստեղ, շատ բան եք բաց թողել. շատ բան չէ, շատ մարդկանց, ովքեր չեն քննադատում և ովքեր շփվում են իրար հետ պարզ ու անմիջական…այստեղ՝ Թուրքիայում։ Երբ դու ստիպված ես լքել մի տարածք, որտեղ քեզ զգում ես՝ ինչպես հարազատ տանը, հարազատ մարդկանց կողքին, ում դու ճանաչում ես ընդամենը յոթ օր, ասեմ՝ հեշտ բան չէ։ Ես այստեղ ձեռք բերեցի շատ ընկերներ՝ տարբեր երկրներից և ինձ համար ամենակարևորն այն էր, որ համոզվեցի, որ Թուրքիայի և Հայաստանի ոչ լավ հարաբերությունները, պատանիների համար միմյանց հանդեպ թշնամանքի և ատելության պատճառներ չեն դառնում։ Այստեղ ես զգացի ինձ անկախ, ձեռք բերեցի վստահություն իմ խոսքի հանդեպ. նույնիսկ, երբ  անհեթեթություններ էի ասում,  ինձ լսում էին այնպես… ինչպես.. բառեր չեմ գտնում, ուղղակի այս ամենը պիտի զգալ… ապրել: Եկեք ճամբար և ետ գնացեք աննկարագրելի տպավորություններով։

Արևիկ Տատինցյան, 9-րդ դաս.