24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ժայռ»-ը՝ մեր ընտանեկան ճամբար-տնակ

Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական հանգստյան գոտում օգոստոսի 15-17-ին կազմակերպվեց ևս մեկ լողափնյա-ստեղծագործական-նախագծային ճամբար, որին մասնակցում էին ինչպես սեբաստացի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից, դպրոցներից, այլ երկրներից եկած սովորողներ։ 
Կրթահամալիրի կողմից կազմակերպվող շուրջտարյա նախագծային նման ճամբարները անցնում են հետաքրքիր ու բովանդակալից, քանի որ ներառում են ադյունավետ հանգստի բոլոր տարրերը՝ լող, լողուսուցում, արշավային հմտությունների ձեռքբերում, մարզական բակային խաղեր, ընթերցողական նախագծեր, միջավայրի բնապահպանական խնդիրների ծանոթացում, ակտիվ ժամանց, սպորտ և այլն։

Ճամբարային այս խմբում ընդգրկված էին սովորողներ, ովքեր նոր էին ծանոթանում միմյանց հետ և երեք օրերի ընթացքում  կարողացան դառնալ իրար օգնող, աջակցող, իրարից սովորող ու պարզապես լավ ընկերներ։ Կողմնակի հայացքով  կարելի է փաստել, որ այս ճամբարները հիանալի հնարավորություն են սովորողների փոխադարձ շփումների ու հմտությունների, նոր ընկերների ձեռքբերման, ինքնուրույն ապրելու փորձի, անհատական որակների դրսևորման, ինչու՞ ոչ, նաև անձի ֆիզիոհոգեբանական դաստիարակության համար։

Ճամբարականները Սևանից վերադառնում են՝  տպավորված, նոր լիցքեր ստացած։ Շատերը շարունակում են շփվել ու ընկերություն անել նոր ձեռք բերած ընկերների, ավագ ընկերների՝ ուսուցիչների հետ։