22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստուգատեսային օր՝ հյուրերով, համերգներով, բակային աշխատանքով

Միջին դպրոցում ստուգատեսային օրն սկսվեց բակային աշխատանքներով. բակի մի հատվածն ազատեցինք մոլախոտերից, ջրեցինք թփերը, փաթաթվող բույսերի համար թելերով հենակներ կապեցինք՝ դեպի տանիք:

Դասական երաժշտության համերգ-լսումներին ունկնդրեցինք Սվետա Ճաղարյանի սաների կատարումները և միակ ֆլեյտահար Գևորգ Խաչատրյանին՝ ուսուցիչ Տաթևիկ Մանվելյան:

Կինո-ֆոտոյի ստուգատեսի շրջանակում կրթահամալիր էր այցելել լուսանկարիչ Էդ Թադևոսյանը: Հանդիպմանը ներկա էր Լիլիթ Շահբազյանը, ով անդրադարձել է լուսանկարչի հետ հանդիպմանը Միջին դպրոցի ենթակայքում:

Մայրենիի և օտար լեզուների մասնագետների հետ զրույց-վարպետության դաս անցկացրին գրականագետ Հայկ Համբարձումյանը և թարգմանիչ Շուշան Կարապետյանը: Հյուրերը ներկայացրին հույն նոբելյան մրցանակակիր Օդիսսեաս Էլիտիսի բանաստեղծությունների ժողովածուի իրենց թարգմանությունը: Հանդիպումը տեղի ունեցավ Մայր դպրոցի ընթերցասրահում, որի համակարգողը Նունե Մովսիսյանն էր:

Օրն ավարտվեց ևս մեկ համերգ-լսումով, որի մասին Միջին դպրոցի ենթակայքում պատմում է Սուսան Սահակյանը: