05.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանդիպում կինո-ֆոտո ստուգատեսի շրջանակներում

Այսօր Գեղարվեստի դպրոցի կինո-ֆոտո սրահում <<Մեկ կադր, մեկ հայացք>> ուսումնական կինո-ֆոտո փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում լուսանկարիչ Էդ Թադևոսյանի հետ։ Լուսանկարիչը ցուցադրեց «Ժամանակներ և դարաշրջաններ» մոսկովյան ամենամյա փառատոնին ներկայացրած իր լուսանկարները, դիմանկարներ՝ արված թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում։ Լուսանկարիչը սիրով պատասխանում էր մասնակիցների հարցերին, պատմում իր արած լուսանկարներից հետաքրքիր դեպքեր։ Հանդիպումը շատ հետաքրքիր էր և օգտակար։