26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դասական և Ժողովրդական երաժշտական փառատոն Սեբաստիա համերգասրահում.

Այսօր՝ հունիսի 15-ին,  Սեբաստիա համերգասրահում կայացավ դասական և Ժողովրդական երաժշտական համերգ: Համերգը սկսվեց Քոլեջի ուսանողական երգչախմբի կատարումով: Ելույթ ունեցան ինչպես  կրթահամալիրի երաժշտական դպրոցի սաները, որոնք սովորում են և կրթահամալիրում, և այլ դպրոցներում, այնպես նաև ուրիշ երաժշտական դպրոցների սովորողներ: Օրինակ՝ շատ տպավորիչ հանդես եկավ Փարաքարի Արվեստի դպրոցի սովորող Արամը՝ դաշնամուրային ստեղծագործությամբ: Ուզում եմ նշել նաև Սոֆյա Գրիգորյանի սաների ելույթը, որը դուր եկավ բոլորիս, անգամ տիար Բլեյանը նշեց պարերգի զարգացման անհրաժեշտությունը կրթահամալիրում: Վերջում բոլորս երգեցինք և երաժշտական ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տվեցինք Սեբաստիա համերգասրահին՝ մինչև հաջորդ օրը: