19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամառային բաց ու ստեղծագործական ճամբարներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Սիրելի սովորող, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է նախագծային-ուսումնական-ամառային ճամբարը։

Կրթահամալիրային ճամբարները բաց են, ներառող, ուրախ կլինենք, եթե միանաք մեր նախագծերից մեկին։ Մեզ կարող եք միանալ ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական միջավայրում։ Մասնակցության ձևը կարող ենք քննարկել, բաց ենք քննարկումների ու առաջարկների համար։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ու իր հունիսյան ամառային ճամբարները, ամառային պլեները սպասում են բոլոր ստեղծագործ, նորարար, ճամփորդող ու հետաքրքրասեր պատանիներին.

Մեր հասցեն՝ Ք. Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,  Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30, ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան,  093563641, [email protected]