«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում հունիսի 20-ից մեկնարկում է ամառային ճամբարը` լողափնյա, ստեղծական, ստեղծագործական:
Ճամբարը կազմակերպվում է ինչպես հանրապետության դպրոցների 5-8-րդ դասարանների սովորողների, այնպես էլ օտարերկրյա սովորողների համար:
Ճամբարը պարտադիր է բոլոր այն (ոչ սեբաստացի) պատանիների համար, ովքեր նպատակ ունեն, ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:
Ճամբարի օրական վարձավճարը` 2000 դրամ:
Ճամբարային ութերորդ փուլ. 31.07 -04.08.2017, ղեկավար` Աննա Ստեփանյան:
Ճամբարային նախագիծը` Աննա Ստեփանյանի բլոգում:
Մեր հասցեն՝ Ք. Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30, ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան, 093563641, [email protected]
Ճամբարային օրակարգի քաղաքային փուլի պարտադիր բաղադրիչներ
- Երկանգամյա սնունդ
- Նախագծային գործունեություն
- Երգի, պարի ուսուցում
- Լող
- Կավագործություն
- Ձիավարություն/ հեծանվասպորտ
- Քաղաքային ճամփորդություն
- Աշխատանք կոնկրետ նախագծերի շուրջ
- Բնապահպանական, փորձագիտական բաղադրիչներ
- Այց, ֆիլմի դիտում կրթահամալիրի աստղացուցարանում:
- Քնապարկ
- Ուսապարկ
- անձնական հիգիենային պարագներ
- անհատական սպասք
- արևապաշտպան գլխարկ
- տաք մարզահագուստ
- անջրանցիկ բաճկոն
- լողազգեստ
- մարզական` քայլքի համար հարմար կոշիկներ:
Հետաքրքիր է․․․
Հարցազրույց ինքս ինձ հետ
«Մուտք կրթահամալիր» ճամբար. ուսումնական գարուն
Ձմեռային ճամբար 2018