22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առավոտյան ընդհանուր պարապմունք. մարտի 18-22

Առավոտյան ընդհանուր պարապմունքը եռամաս է՝ երգուսուում, ընթերցարան, պարուսուցում:

Երգուսուցում. երգում ենք Կոմիտաս. պատասխանատու՝ Հասմիկ Մելքոնյան

  • Այբ-Բեն-Գիմ
  • Էսօր ուրբաթ է, պաս է
  • Հաբրբան

Ընթերցարան. կարդում ենք Չարենց


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
գերեզմանիս մարմար քարին կմնա:

———
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
———
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ…
———-
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:
————
Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն…

Ընթերցում են՝

  • Երկուշաթի — Տաթև Աբրահամյան և ընկերներ
  • Երեքշաբթի — Քրիստինե Շահբազյան և ընկերներ
  • Չորեքշաթի — Հասմիկ Թոփչյան և ընկերներ
  • Հինգշաբթի — Հռիփսիմե Գալսյան և ընկերներ
  • Ուրբաթ- Հռիփսիմե Գալստյան և ընկերներ

Պարուսուցում. պատասխանատու՝ Հայարփի Անանյան

  • Փափուռի
  • Շավալի Խոշ Բիլազիգ
  • Ֆնջան
  • Լուտկի
  • Սեբաստիո
  • Իշխանաց պար