21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ընդհանուր պարապմունք

Շաբաթվա ընդհանուր պարապմունք` 18-22.02.2019թ.

Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Հնչյունային օպերատորներ՝ Վալերի Բալասյան, Կայ Խաչատրյան

Ծրագրի բովանդակությունը՝ կրթահամալիրի օրացույցի

Փետրվարի 18, 19

«Թումանյան 150»

8.50-9.00 Ազգային պարեր

9.00-9.15

  • Կարդում ենք Թումանյան

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,

Էլ աշխա՞րհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գնում ենք մեր ճամփով,
Մրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառպատառ
Մեր դրոշը սըբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գնում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։

Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե կգան

Զո՜ւրվաղուց են, ա՜խ, նրանք

Մեր սարերից գնացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել

Քառյակներ

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

***
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
***
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Lույս տալով եմ սպառվել։
***
Հոգիս` տանը հաստատվել
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։
***
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
***
Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ:
***
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսվում է ամեն օր։
***
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նակրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրիսրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարhքը շեն ուլի։
***

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդերկար, կյանքդկարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանեսդու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էսճամփեդ:
***
Ո՞ր աշխարhքում ունեմ շատ բան, միտք եմանում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանումինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե՞ էն։
***
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դուտանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՞ն է դեռմնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ինչքան շատ եստվել ինձ,
Ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանքմենք նորից։
***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչկա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կաոր,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կաոր։
***

Էս է, որ կաՃիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում, թասդ բե՛ր։

Ընթերցանության պատասխանատու՝ Հռիփսիմե Գալստյան

Պարուսույց՝ Հայարփի Անանյան

Երգուսույցներ՝ Նելի Փիլոյան, Հասմիկ Մելքոնյան, Սյուզի Մարգարյան

Ծրագիր