21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 08.10

Ընդհանուր պարապմունքը եռամաս է.

  • ընթերցարան
  • երգուսուցում
  • պարուսուցում

Ընդհանուր պարապմունքը կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի հիմնի ունկնդրմամբ

Ընթերցարան. գրաբարյան օրերի մեկնարկ

***

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

Երգուսուցում. Կոմիտասյան օրերի ամփոփում

  •  «Քաղհան»
  • «Ցորեն եմ ցանել»

Պարուսուցում. սովորող-սովորեցնող

  • Իշխանաց պար
  • Շավալի Խոշ Բիլազիգ

Ընթերցանության պատասխանատու՝  Հռիփսիմե Գալստյան

Ընդհանուր պարապմունքը կվարեն՝  Անի Արղությանը, Մանե Հակոբջանյանը