21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 07-11.2018Թ․

7-11.05.2018թ․

Ժամը՝ 09.00-09.15

Վայրը՝ Մայր դպրոց

Մասնակիցները՝ Միջին, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, այլք․․․

Ծրագրում․

Հոգևոր երգեր

  • «Հայր մեր» Եկմալյան, Կոմիտաս
  • «Ազգային օրհներգ»

Ընթերցում ենք հատվախներ «Անուշ» պոեմից

1-ին մաս

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին՝ թըոչելով՝

Փերիները սարի գըլխին

Հավաքվեցին գիշերով։

– Եկե՛ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ,

Եկե՜ք, ջահել սիրահարի

Սերը ողբանք վաղամեո։

Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լոտ ու մունջ,

Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,

Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,

Խընդիրք արել աստղերին,

Փափագ սըրտով խընղիրք արել՝

Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.

Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,

Ափսո՛ս էդ ծով աչքերին…: –

2-րդ մաս

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ ծըմակի լըռին խորքերից, Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի Արձագանքն ահա լըսում եմ նորից։ Թընդում է զըվարթ աղմուկը բինի

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,

Ու բոլորն, ահա, նորից կենդանի

Ելնում են աշխույժ վաղորդյան մութից, Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում… Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

3-րդ մաս

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում, Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում, Խաղեր կապելով, Չոլեր չափելով, Ոչխարըս անտեր, Ընկել եմ հանդեր։

4-րդ մաս

— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի, Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր, Մին թև է առնում, ուզում է թըռչի, Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր… Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,

Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ. Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ, Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

5-րդ մաս

Կըժերն ուսած՝ թըռվըռալով Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով, Երգը զընգում սարն ի վեր։

6-րդ մաս

Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես, Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում, Դու սարի լանջին խաղեր ես կանչում… Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել… Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ, Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

7-րդ մաս

— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում. Բա դու չե՞ս լըսում, Էն, որ լանջերին խաղեր եմ ասում, Ո՞ւմ հետ եմ խոսում… Էն, որ գիշերով շըհու եմ փըչում, Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում, Ո՞ւմ հետ եմ լինում… Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում, Էն ո՞ւմ եմ հիշում…

8-րդ մաս

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով։ — Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա,

Սև սարեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։

— Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,

Ա՛յ սարի սովոր աղջիկ,

Ջիգյարին գյուլլա դիպչի,

Ով որ քեզ սիրի, աղջիկ,

Ընթերցանության պատասխանատուներ՝ հայերենի դասավանդողներ

Համբարձման երգեր

  • «Հեյ գյուլեմ»
  • «Ծաղիկ ունեմ նարնջի»

Երգուսուցման պատասխանատուներ՝ Անի Նավասարդյան, Նելի Փիլոյան

Միասնական պարեր՝ «սովորող-սովորեցնոց» բաղադրիչ․

  • «Սղերդի»
  • «3 ոտք»
  • «Կոմիտասի շորոր»
  • «12 ոտք»
  • «Շավալի խոշ իլազիկ»

Պատասխանատու՝ Սաշա Սարգսյան, սովորողներ

Համակարգչային սպասարկում՝ Վալերի Բալասանյան

Լուսանկարը՝ Ասյա Բանդուրյանի, 6-րդ դասարան, © կինո-ֆոտո 2018