24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

#ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի տասներեքն էր, Նիկոլ Փաշինայնը և մի  խումբ  մարդիկ դուրս եկան փողոց մի բողոքով, նրանց բողոքն էր այն էր, որ Սերժ սարգսյանը այս տարի չդառնար  վարչապետ, բայց երբ դարձավ, նրանց կարգախոսն էր ՝ «Քայլ արա, մերժիր սերժին»։ Ես ցանկանում էի մասնակցել այդ բողոքին, բայց դեռ փոքր եմ։ Անցնում էին օրեր և հազարավոր մարդիկ ավելանում էին։ Անցավ տասը օր և տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան և Սերժ Սարգսյան հանդիպումը։ Հանդիպումը ոչինչ չտվեց։ Ժամեր անց ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ օրը ազատվեց, իսկ հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ես այս ամենին հետևում էի տնից, հետո էլ Վրաստանից։ Իմ մայրիկն ու հայրիկը մտածում են, որ սա դեռ ամենը չէ։ Ինձ այս ընթացքում հետաքրքրում էր, թե քանի մարդ է դուրս եկել բողոքի ցույցի։ Ամեն անգամ այդ բազմությունը տեսնելիս իմ մեջ արթնանում էր արիության, համախմբվածության զգացում։ Իմ կարծիքով մարդիկ շատ  են, բայց կարող են ավելի շատանալ։ Կուզեի, որ ամբողջ ազգը դուրս գար։