Այսօր` հունվարի 16-ին, ընդհանուր պարապմունքից հետո, կենտրոնական ընթերցասրահում մեկնարկեց հեղինակային մանկավարժության գիտագործնական հավաքի կլոր սեղան քննարկումը: Հավաքի շրջանակներում ներկայացվեց Աշոտ Տիգրանյանի, Մարիետ Սիմոնյանի և սովորողների հեղինակային նախագծերը:
Ծանոթացա մեր սովորող ընկերների հետաքրքիր նախագծերին, տեղեկացա կատարած և դեռ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին: Մարիետ Սիմոնյանի սովորողները պատմեցին իրենց տարբեր նախագծերի մասին. հետաքրքիր էր հատկապես թարգմանական, ընթերցանության նախագծերը: Նման հավաքները, կարծում եմ, տեղեկատվական և ուսուցողական կարևոր նշանակություն ունեն սովորողներիս համար:
Մյուս` «Այլընտրանքային պատմություն» հեղինակային նախագիծը ներկայացրեցին Աշոտ Տիգրանյանը և իր սովորողները: Նախագծի խնդիրներից է օտար լեզուների գործնական կիրառումը, ինչպես նաև սովորողների տեխնոլոգիական, հետազոտական, ճարտասանական և համագործակցային հմտությունների զարգացումը: Իրականացվող աշխատանքների բովանդակությունը ընդգրկում է հնագույն քաղաքակրթություններից մինչև գիտական կարևոր հայտնագործությունների մասին թեմաները: Ինչպես Տիար Բլեյանն է ասում. «Ամեն անգամ նմանատիպ կարևոր հավաքների շնորհիվ մենք նվաճումներ ենք անում գիտության տարբեր ոլորտներում»: Իսկ գիտական նվաճումները արվեստ է, չէ՞, մեզ կերտող, զարգացնող , ինքնատիպ մտածողություն ձևավորող արվեստ:
Նախագծային աշխատանքները ներկայացվելուց հետո հնչեցին տարբեր հարցադրումներ և’ սովորողների, և’ ուսուցիչների և ներկաների կողմից: Տիար Բլեյանը երկու կարևոր հարցադրումներ արեց նախագծի հեղինակներին և աշխատանքները կատարողներին. «Տեսանելի՞ են արդյոք նյութերի աղբյուրները, ինչպիսի՞ն է տարբեր լեզուներից թարգմանվող նյութերի որակը, արդյո՞ք դա արվում է գրագետ մակարդակով, որովհետև, ի վերջո, շատ կարևոր է սովորողի` իր ժամանակի ճիշտ օգտագորումը»: Հնչող պատասխաններից հասկացա, որ սովորողները իրենց ուսուցչի ղեկավարությամբ ոչ միայն գրագետ թարգմանում, այլև բարեխղճորեն տեղադրում են կատարված աշխատանքները իրենց բլոգներում` սովորողի ինքնաարտահայտման, ստեղծագործական ունակությունների դրսևորման կարևոր հարթակներում: Գիտագրծնական նմանատիպ հավաքներին մասնակցելով, լսելով, ամեն անգամ համոզվում եմ, որ ցանկացած նախագծային աշխատանք կատարելիս կարևորագույն նախապայման է սովորողի և սովորեցնողի համատեղ փոխգործակցային և հետևողական աշխատանքը:
Համակարգող` Լիլիթ Մադոյան:
Հետաքրքիր է․․․
Մանկավարժական ճամբարը Միջին դպրոցում
Ուսումնական երկրորդ շրջան
Մանկավարժական ճամբարի այսօրը