Ճամբարի երկրորդ շաբաթվա առաջին օրն է. բոլորս հավաքվեցինք Մարմարյա սրահում` առավոտյան ընդհանուր պարապունքի համար: Պարապմունքից հետո պատրաստվեցինք կլոր սեղանին. կրկնեցինք մեր խոսքերը, թեմաները և անգամ հասցրեցինք դիտել Մարիետ Սիմոնյանի և Աշոտ Տիգրանյանի շնորհանդեսները`ուղիղ եթերով (մեր ջոկատի Արմենն ու Համբարձումը օրվա կլոր սեղանի լուսաբանողներն էին): Երբ արդեն մեր խոսքերը լավ գիտեինք, անցանք նախագծային աշխատանքին՝ պատրաստվեցինք Դիջիթեքին, Բնագիտական ստուգատեսին: Եվ ահա ժամանակն է լիցքաթափվելու՝ զվարճալի խաղերի: Խաղերից հետո ընդմիջեցինք և միանգամից իջանք Մարմարյա սրահ՝ մասնակցելու կրտսեր դպրոցի համերգին: Իսկ օրն ավարտեցինք օրվա ամփոփումով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
Մանկավարժական ճամբարը Միջին դպրոցում
Ուսումնական երկրորդ շրջան
Մանկավարժական ճամբարի այսօրը