28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտական հոդվածների մրցույթ ԵՊՀ- ում

Այսօր մասնակցեցի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից համատեղ կազմակերպված հասարակագիտական հոդվածների զեկույցների ներկայացմանը: Սեբաստացիներին սիրով ողջունեց ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը:
Զեկույցներով հանդես եկան ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողները:
Գիտական հոդվածների զեկուցողներին և նրանց թեմաները ներկայացնում եմ ստորև.

Անահիտ Գևորգյան, թեման`«Անձի հուզական ոլորտի և ինքնագնահատականի վրա պարաշարժողական թերապիայի ազդեցության առանձնահատկությունները»:

Լուիզա Գևորգյան, թեման` «Մասնագիտական այրման դրսևորման և հաղթահարման առանձնահատկությունները»:

Անահիտ Պետրոսյան, թեման` «Գրամոլությունը որպես անչափահասների շեղվող վարքի տեսակ»:

Գինյա Սումբուլյան, թեման` «Ղեկավարի անձի աքմեաբանական մշակույթի դերը մասնագիտական միջավայրում»:

Անի Կարակյան, թեման` «Անձի ինքնիրացման հիմնադրույթները և առանձնահատկությունները մասնագիտական գործունեությունում»:

Սիաննա Մովսեսյան, թեման` «Էկոլոգիական գիտակցության զարգացումը օնտոգենեզում»:

Բոլոր հոդվածներն էլ հետաքրքիր էին, սակայն միայն առաջին թեմայի շուրջ էր կատարվել գործնական հետազոտական աշխատանք: Իսկ վերջին զեկույցն իմ կարծիքով առավել հետաքրքիր և ակտուալ էր, հատկապես սեբաստացիների համար, քանի որ տեսական հետազոտական աշխատանքի թեման անմիջականորեն առնչվում էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացվող «Գետը` քաղաքում» նախագծին: Ցավոք, զեկուցողն ընդամենը լսել էր նախագծի մասին, թերևս իմ հարցին այդպես պատասխանեց: ԵՊՀ դասախոսներից կազմված ժյուրին չգիտեր, որ նման նախագիծ է իրականացվում կրթահամալիրի կողմից, ինչի մասին սիրով և հպարտությամբ տեղեկացրեցի նրանց:

Լուսաբանումը` Լիլիթ Շաբազյանի