21.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք

Մայիսի 1-26

Մայիսյան հավաքին քննարկվող, ներկայացվող փաստաթղթեր

  • 2023-2024 ուսումնական տարվա Միջին դպրոցի ուսումնական պլանի, ուսումնական պլանի կազմակերպման կարգերի քննարկում՝ փոփոխություններ, լրացումներ ուսումնական պլաններում
  • Միջին դպրոցի զարգացման ծրագիր․ուսումնական նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծեր, ըստ ներկայացվող պահանջների
  • Առարկայական ծրագրեր, ըստ ներկայացված պահանջների

Մայիսյան հավաքին ներկայացվող ուղղությունների նախագծեր, մշակումներ

  • օրացուցային նախագծեր
  • ամառային, ձմեռային ուսումնական ճամբարներ,
  • արշավախմբային, գյուղական, հայրենագիտական,  բնապահպանական ճամբարներ
  • արտադրությամբ ուսուցման նախագծեր, համերգներ, ցուցահանդեսներ, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծեր
  • Ելքի, Մուտքի ստուգատեսներ, համակարգող՝ Գոհար Եղոյան

Մայիսյան հավաքին ներկայացվող այլ մշակումներ

Հանրակրթության նոր չափորոշիչ – հեղինակային ծրագիր. Բլեյանի դպրոցի առաջարկները ԿԳՄՍՆ

  • ԿՏԱԿ-ում հեղինակային կրթական ծրագրի հարթակը
  • Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողի կամավոր ատեստավորում
  • Բլեյան կրթական ցանց․ 2023-2024 ուսումնական տարվա համագործակցային նախագծեր
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր

Աշխատակարգ

  • 9։00-9։15-առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9։20-12։30՝ ուսումնական բաց պարապմունքներ
  1. 5-րդ դասարանցիների մուտքի ստուգատեսի նախագծեր
  2. 8-րդ դասարանցիների ելքի ստուգատեսի նախագծեր
  3. բնագիտական փորձեր
  4. սովորողի նախասիրությունների զարգացման ստուգատեսներ՝ համերգ, ցուցադրություն, ցուցահանդես, մրցաշար, թատերական ներկայացում
  5. Ընտրությամբ գործունեության ամփոփումներ
  6. Սովորող սովորեցնող նախագծեր

 

 

  • 13։00-14։00՝ հանդիպումներ, վարպետության պարապմունքներ
  • 14։30-16։00՝ մասնագիտական զարգացման պարապմունքներ, քննարկումներ, կլոր սեղաններ
  1. Մայիսի 22, ժամը 14:30 Մաթեմատիկայի  ուսուցումը առանց գրատախտակի, համակարգումը՝ Լիանա Հակոբյանի
  2. Մայիսի 19, Ռադիոները և ամսագրերը Միջին դպրոցում, համակարգումը՝ Արևիկ Ներսիսյանի
  3. Մայիսի 16, TV-ները Միջին դպրոցում, համակարգումը՝ Տաթև Աբրահամյանի, Ստելլա Մնացականյանի
  4. Մայիսի 26, Միջին դպրոցի առանձնահատկությունները․ տեխնոլոգիական ուսուցումը հանրակրթության մեջ, համակարգումը՝ Լուսինե Բուշի,

Կրթական փոխանակաման նախագծեր, ճամփորդություններ

Երկրագործական, ապրտիզապուրակային աշխատանքներ