22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 12-րդ հավաք

2017թ. մայիսի 10-13

Կազմակերպիչ`      Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից`    ՀՀ ԿԳՆ

Մասնակիցները՝     հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ՝ գործընկերներ հաստատությունների մասնագետներ, կրթահամալիրով հետաքրքրվող, կրթահամալիրի դպրոցներում, ակումբներում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային և հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության գործի ծրագրման և կազմակերպման աշխատողներ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, անհատներ

Նպատակը՝  կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների (հավաքից հավաք) հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատում
հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում

Հավաքի բովանդակությունը որոշվում է հեղինակային կրթական ծրագրի 2017թ. աշխատանքներով, 2018-2020թթ զարգացման ծրագրով։

Աշխատակարգ

Ապրիլի 20-մայիսի 2՝ հավաքի նախապատրաստում ըստ դպրոցների, ուսումնական կենտրոնների և մասնախմբերի

  • Ուսումնական բլոգներում, ենթակայքերում, կայքում հավաքի ստուգատեսների, կլոր սեղանների նյութերի հրապարակում
  • Հավաքի բլոգում, «Դպիր» ամսագրում, մեդիագրադարանում հավաքի փաթեթների ստեղծում

Մայիսի 5. հավաքի մանրամասն ծրագրի, օրացույցի հրապարակում ըստ դպրոցների

Մայիսի 10-13. հեղինակային կրթական ծրագրի մշակում-կազմակերպում-տարածումը՝ որպես նախագծային ուսուցում, որպես արդյունք

09.00-09.15` ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում. հավաքի ստուգատեսային նախագծերի, դրանց ընթացքի, արդյունքների ներկայացում
09.30-12.30` հավաքի ստուգատեսային նախագծեր
12.35-13.00` ընդմիջում
13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացում. նախագծային ուսուցման արդյունքներ
13։30-ից՝ երկարացված ուսումնական օրվա նախագծեր
14.20-15։00՝ հավաքի կլոր սեղաններ

Հավաքի ստուգատեսները

  • «Հավաքից հավաք»
  • 12-րդ դասարանցիների «Ցտեսություն»
  • Ավանդական բակային խաղեր
  • «Իմացումի հրճվանք» ծրագրով մարզական ռոդարիական խաղեր
  • Բաց-բացօթյա մաթեմատիկական ռոդարիական խաղեր
  • 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում
  • Կրթահամալիրը 2017-2018 ուսումնական տարում. ընդունելություն

Ուսումնական նորամուտներ, մեկնարկներ

Ցուցադրություններ, համերգներ, ներկայացումներ

Հավաքի արտագնա հանդիպումներ

  • Թումանյան 40 ակումբում. մայիսյան հավաքում՝ հանդիպումների շարք հեղինակային երգի հեղինակների հետ

Հրապարակումներ

  • Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Հավաքի հոդվածներ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
  • Տեսադասեր ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
  • Մայիս-հունիսյան, հուլիս-օգոստոսյան ուսումնական-ճամբարային նախագծեր ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Ուսումնական նյութերի ժողովածուներ, փաթեթներ մեդիագրադարանում
  • Ուսումնական նախագծերի փաթեթ-ժողովածուներ մեդիագրադարանում

Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝

  • «Հակոբ Հակոբյան»
  • «Ռուդիկ Հարոյան»
  • «Վահան Ասատրյան»
  • «Աիդա Պետրոսյան»
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
  • «Մուտք մանկավարժություն»
  • «Գրադարանի աղջիկ»

Հավաքի ամփոփում ՀՀ ԿԳՆ-ում

Մարզերից, Արցախից, Վրաստանից այցելած մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակման կացարաններից:

Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 45
Էլ. փոստ՝ info@mskh.am